Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

___ __________ 2023 թվականի N _____ Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա­ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման՝

1) 2-րդ կետի 5-րդ ենթակետում «2023 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով,

2) հավելվածի 17-րդ կետում «կդառնա» բառից հետո լրացնել «գործընկեր բանկի» բառերը, իսկ «2023 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «2023 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի «Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N723-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 932-Լ որոշման hավելվածի՝  

ա) 4-րդ կետում «հունիս» բառը փոխարինել «դեկտեմբեր» բառով,

բ) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«5. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2024 թվականի հունվար ամսին։»,

գ) 14-րդ կետում «2023 թվականի օգոստոսի 5-ից 15-ը» բառերը փոխարինել «2024 թվականի փետրվարի 5-ից մինչև 15-ը» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարկմանը հաջորդող օրվանից։
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2023 թվականի հունիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցություն» միջոցառումից բխող հետվճարների ֆինանսավորելու և եկամտային հարկը վճարելու համար Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեից միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

 

 

  • Discussed

    25.05.2023 - 12.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2525

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.05.2023

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ ՀՀ ԱՍՀՆ պաշտոնական կայքէջում Միջոցառման լոգոյով էջում տեղադրված տեղեկատվությունը եղել է սահմանափակ: Ավելին, վերջին ժամանակներս այդ լոգոյով տեղեկատվությունը անհասանելի է շահառուներին: Խնդրում ենք նաև վերականգնել այդ էջի հասանելիությունը և տողոկատվության ամբողջականությունը ՀՀ քաղաքացիներին:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.05.2023

Ներկայացնելով վերոհիշյալը, ցանկանում ենք նշել, որ սույն Նախագծով փորձ է կատարվում հնչեցնել այն միտքը, որ ապահովվում է Միջոցառման շարունակականությունը: Սակայն դա պարզ իմիտացիա է և չի բխում ՀՀ սահմանադրության պահանջներից, այլև հակասում է դրանց՝ մեր վերոհիշյալ հիմնավորումներին համապատասխան: Հետևապես կրկին առաջարկում ենք առաջնորդվելով ՀՀ սահմանադրության իմպերատիվ պահանջներով. 1. Նախագիծը հետ ուղարկել կառավարություն, 2. Կասեցնել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 2) վերոհիշյալ որոշմամբ հաստատված Միջոցառման գործողությունը, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշման գործողությունը, 3. Միջոցներ ձեռնարկել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության վերոհիշյալ որոշումներն ու Միջոցառումը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ այն հաշվով, որպեսզի ապահովվեն ՀՀ սահմանադրական նորմերի կատարումը Միջոցառման պոտենցիալ բոլոր շահառուների նկատմամբ, 2) Շտապ քայլեր ձեռնարկել ՀՀ-ում բոլոր գործող առևտրային բանկերին ներգրավելու Միջոցառման իրականացմանը՝ նրանց բոլորի՝ առանց բացառության, հետ կնքելով համապատասխան պայմանագրեր, 3) վերոհիշյալ որոշումներով չսահմանափակել Միջոցառման պոտենցիալ շահառուների կողմից կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային բոլոր ծառայությունների դիմաց անկանխիկ գործարք կատարելու իրավունքն ու հնարվորությունները

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

26.05.2023

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՏԻԿ ՀԿ), ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-L և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), գտնում է, որ Նախագիծն ընդունելի չէ՝ դրա հակասահմանդրականության և ՀՀ քաղաքացիների տարբեր սոցիալական խմբերի միջև խտրականություն ու անհավասարություն սահմանելու, այդ հիման վրա հասրակության տարբեր շերտերը տարանջատելու և միմյանց նկատմամբ հետագա հակասություն սերմանալու վտանգավոր հեռանկարի լուրջ մտավախությունից ելնելով: Հիմնավորումները կարող եք տեսնել Օրինագծի հեղինակին ուղարկված նամակում՝ 11 էջի վրա:

See more