Add to favourites

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ռուստամ Բադասյան 24.11.2017 10:23:50 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչելու դեպքում Շահութահարկի մասին և Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքները ամբողջությամբ ուժի մեջ կմնան։ Եթե իրականում նպատակ կար վերացնել բացառությունները, որոնք վերաբերում էին շահութահարկի և եկամտային հարկի արտոնությունները մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ապա դա ևս կվերացվի ու արդյունքում Հարկային օրենսգիրքը այլևս չի նախատեսի արտոնություն ՏՏ ոլորտի համար, քանի որ այլ դրույթ չկա։ Եթե իրականում նպատակը արտոնության պահպանումն է, ինչպես նշված է նախագծում, ապաՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ոչ թե ուժը կորցրած պետք է ճանաչվեն, այլ նշված մասերից պետք է հանվեն "որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ" բառերը Առաջարկությունը ընդունվել է: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը խմբագրվել է: