Հիշել նախագիծը
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ռուստամ Բադասյան 24.11.2017 10:23:50 | Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչելու դեպքում Շահութահարկի մասին և Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքները ամբողջությամբ ուժի մեջ կմնան։ Եթե իրականում նպատակ կար վերացնել բացառությունները, որոնք վերաբերում էին շահութահարկի և եկամտային հարկի արտոնությունները մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ապա դա ևս կվերացվի ու արդյունքում Հարկային օրենսգիրքը այլևս չի նախատեսի արտոնություն ՏՏ ոլորտի համար, քանի որ այլ դրույթ չկա։ Եթե իրականում նպատակը արտոնության պահպանումն է, ինչպես նշված է նախագծում, ապաՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ոչ թե ուժը կորցրած պետք է ճանաչվեն, այլ նշված մասերից պետք է հանվեն "որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ" բառերը | Առաջարկությունը ընդունվել է: | «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը խմբագրվել է: |