Add to favourites

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու մասին

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետի փոխություն և արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման ցուցաբերում

  • Discussed

    24.11.2017 - 15.12.2017

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14872

Print

Suggestions

Ռուստամ Բադասյան

24.11.2017

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչելու դեպքում Շահութահարկի մասին և Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքները ամբողջությամբ ուժի մեջ կմնան։ Եթե իրականում նպատակ կար վերացնել բացառությունները, որոնք վերաբերում էին շահութահարկի և եկամտային հարկի արտոնությունները մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ապա դա ևս կվերացվի ու արդյունքում Հարկային օրենսգիրքը այլևս չի նախատեսի արտոնություն ՏՏ ոլորտի համար, քանի որ այլ դրույթ չկա։ Եթե իրականում նպատակը արտոնության պահպանումն է, ինչպես նշված է նախագծում, ապաՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ոչ թե ուժը կորցրած պետք է ճանաչվեն, այլ նշված մասերից պետք է հանվեն "որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ" բառերը

See more