Add to favourites

Under development

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Փարիզյան համաձայնագրի առանցքային դրույթները ներառում են կլիմայի փոփո­խու­թյան անբարենպաստ ազդեցություններին հարմարվելու կարողության բարձրացումը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության խթանումը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովումն այնպես, որ բացասական ազդե­ցություն չունենան կայուն զարգացման և աղքատության կրճատման օրակարգերի վրա: Այս իմաստով, Կառավարությունը ամրագրել է, որ ԱՍԳ-ն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն զարգացման նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպա­տակ­ներում: Միաժամանակ, ԱՍԳ-ն ձևակերպ­վել է այն ենթադրու­թյամբ, որ մեղմման և հարմարվողա­կանության գործողություններում կկիրառվի էկոհամա­կար­գային մոտե­ցումը՝ նախա­պատ­վու­թյունը տալով հավասարակշռված և համակցված գործողու­թյուն­ներին: Սա թույլ կտա տնտեսության համապատասխան ճյուղերում ներկա­ռուցել մեղմման գործո­ղությունները՝ նպաստելով տարածաշրջանային արդար համագոր­ծակ­ցությանը: ԱՍԳ թիրախի սահման­ման և իրագործման հիմքում դրված են ազգային և ոլորտային ռազմա­վա­րու­թյուն­ներով ամրագրված նպատակադրումներն ու հեռանկարային ծրագրերը:

ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավարության (Ռազմավարություն) նպատակն է ուղղորդել կլիմայական ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման հարցում՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագիրը:

Ռազմավարությունը ներկայացնում է ֆինանսավորման դեռևս չօգտագործված միջոցների արդյունավետ հավաքագրման ներուժը առավելագույնին հասցնելու համար անհրաժեշտ գործողությունները՝ հասցեագրելով ՋԳ արտանետումների ոլորտները: Ամրագրված լինելով ազգային և ոլորտային ռազմավարություններով ու դրանց իրականացման ծրագրերով՝ ԱՍԳ սահմանված թիրախի իրագործումը զգալիորեն կախված է նախատեսված գործողություն­ների ու ծրագրերի իրականացման ֆինանսական բաղադրիչի ընտրության գործընթացից:

Կլիմայական ֆինանսավորումը վերաբերում է պետական, մասնավոր և այլընտրանքային ազգային կամ միջազգային աղբյուրներին և ուղղվում է՝ աջակցելու կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումներին:

Ներդրումային ծրագրերի շրջանակը ձևավորվել է հետևյալ սկզբունքների հիման վրա.

  • Համապատասխանեցում երկրի երկարաժամկետ ռազմավարական տեսլա­կա­նի, մշակվող քաղաքականության ակնկալվող արդյունքների, կլիմայի փոփո­խության մեղմման և հարմարվողականության առաջնահերթությունների հետ:
  • Փաստահեն որոշումների կայացման համար անհրաժեշտ կլիմայական բովանդակության ձևավորում և առավելագույնս հասանելի կլիմայական տվյալների օգտագործում:
  • Ֆինանսավորման հնարավոր գործընկերների, ինչպես նաև պետական կառա­վար­ման մարմինների, մասնավոր կազմակերպու­թյունների և ոլորտային փորձագետների մոտեցումներից առավելագույնս արտացոլում:
  • Նախագծի իրականացման ֆինանսական միջոցների, այդ թվում՝ ակնկալվող եկամուտների և ներդրումների գումարների ներկայացում:
  • Հարակից օգուտների, ներառյալ՝ սոցիալական և տնտեսական դիտարկում:
  • Գենդերային պատասխանատվություն, գենդերային հավասարության և հավասար մասնակցության խթանում:
  • Discussed

    28.04.2023 - 13.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Agriculture, Education and science, Nature protection, Aviation, Urban planning, Energy and natural resources, Economy, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations, Cadastre, Energy (electricity, heat supply, gas supply systems), High tech industry

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3733

Print

Related documents / links