Լրամշակման փուլում է
«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Փարիզյան համաձայնագրի առանցքային դրույթները ներառում են կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին հարմարվելու կարողության բարձրացումը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության խթանումը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների ցածր մակարդակի ապահովումն այնպես, որ բացասական ազդեցություն չունենան կայուն զարգացման և աղքատության կրճատման օրակարգերի վրա: Այս իմաստով, Կառավարությունը ամրագրել է, որ ԱՍԳ-ն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն զարգացման նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում: Միաժամանակ, ԱՍԳ-ն ձևակերպվել է այն ենթադրությամբ, որ մեղմման և հարմարվողականության գործողություններում կկիրառվի էկոհամակարգային մոտեցումը՝ նախապատվությունը տալով հավասարակշռված և համակցված գործողություններին: Սա թույլ կտա տնտեսության համապատասխան ճյուղերում ներկառուցել մեղմման գործողությունները՝ նպաստելով տարածաշրջանային արդար համագործակցությանը: ԱՍԳ թիրախի սահմանման և իրագործման հիմքում դրված են ազգային և ոլորտային ռազմավարություններով ամրագրված նպատակադրումներն ու հեռանկարային ծրագրերը:
ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավարության (Ռազմավարություն) նպատակն է ուղղորդել կլիմայական ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման հարցում՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագիրը:
Ռազմավարությունը ներկայացնում է ֆինանսավորման դեռևս չօգտագործված միջոցների արդյունավետ հավաքագրման ներուժը առավելագույնին հասցնելու համար անհրաժեշտ գործողությունները՝ հասցեագրելով ՋԳ արտանետումների ոլորտները: Ամրագրված լինելով ազգային և ոլորտային ռազմավարություններով ու դրանց իրականացման ծրագրերով՝ ԱՍԳ սահմանված թիրախի իրագործումը զգալիորեն կախված է նախատեսված գործողությունների ու ծրագրերի իրականացման ֆինանսական բաղադրիչի ընտրության գործընթացից:
Կլիմայական ֆինանսավորումը վերաբերում է պետական, մասնավոր և այլընտրանքային ազգային կամ միջազգային աղբյուրներին և ուղղվում է՝ աջակցելու կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումներին:
Ներդրումային ծրագրերի շրջանակը ձևավորվել է հետևյալ սկզբունքների հիման վրա.
- Համապատասխանեցում երկրի երկարաժամկետ ռազմավարական տեսլականի, մշակվող քաղաքականության ակնկալվող արդյունքների, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության առաջնահերթությունների հետ:
- Փաստահեն որոշումների կայացման համար անհրաժեշտ կլիմայական բովանդակության ձևավորում և առավելագույնս հասանելի կլիմայական տվյալների օգտագործում:
- Ֆինանսավորման հնարավոր գործընկերների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների և ոլորտային փորձագետների մոտեցումներից առավելագույնս արտացոլում:
- Նախագծի իրականացման ֆինանսական միջոցների, այդ թվում՝ ակնկալվող եկամուտների և ներդրումների գումարների ներկայացում:
- Հարակից օգուտների, ներառյալ՝ սոցիալական և տնտեսական դիտարկում:
- Գենդերային պատասխանատվություն, գենդերային հավասարության և հավասար մասնակցության խթանում:
-
Քննարկվել է
28.04.2023 - 13.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Կադաստր, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3729
Տպել