Under development
«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2023-2030 թվականների վերանայված ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), որով սահմանվեց տնտեսության բոլոր ոլորտներում մինչև 2030 թվականը ՋԳ արտանետումների 40 տոկոս նվազեցման թիրախ` 1990 թվականի արտանետումների մակարդակի հետ համեմատ:
Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավորություններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար:
Կառավարությունն իր գործունեության ծրագրով ամրագրել է, որ ոլորտում քաղաքականությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով:
Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողությունների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավորություններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար:
Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսական հոսքերը համապատասխանեցնել ցածր արտանետումներով զարգացման ուղիների հետ: Ծրագիրը ներկայացնում է բացահայտված առաջնահերթ գործողությունները և գնահատված ռեսուրսների կարիքները: Այս համատեքստում, Հայաստանին անհրաժեշտ կլինի կայուն ֆինանսական, կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ազգային գործողությունների և, մասնավորապես, ՋԳ-ների կրճատման նպատակադրումներն իրականացնելու և դրա արդյունքները պարբերաբար և պատշաճ մակարդակով ներկայացնելու համար:
Կառավարությանը հետամուտ է համակարգային վերափոխումների՝ օգտագործելով ԱՍԳ իրականացումը որպես կլիմայի փոփոխության մեղմման մեջ ներդրումներն ավելացնելու և կայուն զարգացում ապահովելու մեխանիզմ: Սույն Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի կառավարության 2023-2030 թվականների ԱՍԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումները:
ԱՍԳ իրականացման ֆինանսական մեխանիզմների զարգացման և արմատավորման մոտեցումները ներկայացվում են ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավարությամբ (Հավելված 2), իսկ ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրերը՝ ԱՍԳ իրականացման ներդրումային պլանով (Հավելված 3):
Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքներն են ՝
- ԱՍԳ իրականացմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքի, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումների հստակ սահմանում:
- ԱՍԳ իրականացման ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման ներդրված համակարգեր՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագրում առանձնացված առաջնահերթ գործողությունները:
- ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրեր:
-
Discussed
28.04.2023 - 13.05.2023
-
Type
Decision
-
Area
Justice, Healthcare, Agriculture, Education and science, Nature protection, Aviation, Urban planning, Energy and natural resources, Economy, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations, Cadastre, Energy (electricity, heat supply, gas supply systems), High tech industry
-
Ministry
Ministry of Environment
Views 3727
Print