Добавить в избранное

В стадии разработки

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաս­տա­տեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2023-2030 թվականների վերա­նայված ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), որով սահմանվեց տնտեսության բոլոր ոլորտներում մինչև 2030 թվականը ՋԳ արտանե­տում­ների 40 տոկոս նվազեցման թիրախ` 1990 թվականի արտանետումների մակարդակի հետ համեմատ:

Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար:

Կառավարությունն իր գործունեության ծրագրով ամրագրել է, որ ոլորտում քաղաքա­կանությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով:

Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար:

Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսական հոսքերը համապատաս­խա­նեցնել ցածր արտանետումներով զարգացման ուղիների հետ: Ծրագիրը ներկայացնում է բացահայտված առաջնահերթ գործողությունները և գնահատված ռեսուրսների կարիք­ները: Այս համատեքստում, Հայաստանին անհրաժեշտ կլինի կայուն ֆինանսական, կարողու­­թյունների զարգացման և տեխնիկական աջակցություն՝ Փարիզյան համաձայ­նագրի շրջանակներում ազգային գործողությունների և, մասնավորապես, ՋԳ-ների կրճատ­ման նպատակադրումներն իրականացնելու և դրա արդյունքները պարբերաբար և պատշաճ մակարդակով ներկայացնելու համար:

Կառավարությանը հետամուտ է համակարգային վերափոխումների՝ օգտագործելով ԱՍԳ իրականացումը որպես կլիմայի փոփոխության մեղմման մեջ ներդրումներն ավելացնելու և կայուն զարգացում ապահովելու մեխանիզմ: Սույն Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի կառավարության 2023-2030 թվականների ԱՍԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումները:

ԱՍԳ իրականացման ֆինանսական մեխանիզմների զարգացման և արմատավորման մոտեցումները ներկայացվում են ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավա­րությամբ (Հավելված 2), իսկ ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրերը՝ ԱՍԳ իրականացման ներդրումային  պլանով (Հավելված 3): 

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքներն են ՝

  • ԱՍԳ իրականացմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքի, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումների հստակ սահմանում:
  • ԱՍԳ իրականացման ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման ներդրված համակարգեր՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագրում առանձնացված առաջնահերթ գործողությունները:
  • ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրեր:
  • Обсуждалось

    28.04.2023 - 13.05.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение, Сельское хозяйство, Образование и наука, Охрана природы, Авиация, Градостроителство, Энергетика и природные ресурсы, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Кадастр, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Индустрия высоких технологий

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3728

Принт