«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_______________ 2017 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 1708-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
- որոշման հավելվածի 4.2-րդ և 4.3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
<>
<
ա. դրական եզրակացություն տալու դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը ներկայացնում է բյուջետային հայտ` պետական բյուջեի պահուստային ֆոնդից ծրագիրը ֆինանսավորելու համար,
բ. բացասական եզրակացություն տալու դեպքում` դրանք` համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և համապատասխան մարզպետարան (Երևան քաղաքի գծով` նաև Երևանի քաղաքապետարան): >>:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------------- 2017 թվականի N -----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման» կարգի 4.2 կետի դրույթներին համապատասխան` համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու համար ներկայացված ծրագրային առաջարկների մրցույթների (այսուհետ` Մրցույթ) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ստեղծել Մրցութային հանձնաժողով և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելված 1-ի:
- Հաստատել Մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հավելված 1 ՀՀ կառավարության 2017 թվականի --------- որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Կարեն Կարապետյան- ՀՀ վարչապետ, հանձնաժողովի նախագահ
Դավիթ Լոքյան- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Սուրեն Կարայան- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Իգնատի Առաքելյան- ՀՀ գյուղատնտեսության նախարար
Վահան Մարտիրոսյան- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Նարեկ Սարգսյան- ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ
Արսեն Հարությունյան- ՀՀ ԷԵ և ԲՊ նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
|
Հավելված 2 ՀՀ կառավարության 2017 թվականի --------- որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- Սույն աշխատակարգով սահմանվում է «Պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն համայնքներին մրցութային կարգով սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մրցույթների (այսուհետ` մրցույթ) անցկացման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
- Հանձնաժողովի գործունեության վայրն է` քաղ. Երևան, 0010, Կառավարության 3-րդ մասնաշենք, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
- Հանձնաժողովը`
- իրականացնում է մրցույթների նախապատրաստումն ու անցկացումը,
- հաստատում է համայնքների կողմից ներկայացվելիք ծրագրային առաջարկների ձևաչափը, պահանջվող փաստաթղթերի ցանկը,
- հաստատում է ծրագրային առաջարկների ընտրության չափանիշները,
- հաստատում է համայնքներից ծրագրային առաջարկների ընդունման և դրանց գնահատման ժամկետները,
- ուսումնասիրում է համայնքների կողմից ներկայացված ծրագրային առաջարկները, որոշում կայացնում դրանց ֆինանսավորման կամ մերժման մասին,
- հանձնաժողովի նիստերին հրավիրվում են ծրագրային առաջարկներ ներկայացրած մարզերի մարզպետները,
- անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին կարող է հրավիրել փորձագետների:
- Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:
- Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
- Նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրվում են մրցույթին մասնակից հանձնաժողովի անդամների կողմից: Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:
- Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,
2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները,
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:
- Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին,
2) իրականացնում է հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները,
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
4) հանձնաժողովի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին:
- Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,
2) հանձնաժողովին տրամադրում է վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը,
3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ստորագրությանը,
4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը և փաստաթղթերը հանձնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
-
Discussed
13.11.2017 - 28.11.2017
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 10501
Print