«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին >> և <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմումների նախագծերի ընդունման>>
Անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրվող սուբվենցիաների արդյունավետության բարձրացման, ընթացակարգերի հստակեցման, տեղական բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման, ծրագրային բյուրջետավորման սկզբունքներին համապատասխան պլանավորման հրամայականներով:
Առկա իրավիճակը
Սուբվենցիաների տրամադրման ներկայում գործող կարգով համայնքները ներկայացնում են իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ և ՀՀ ՏԿԶՆ: Այնուհետև, քննարկման արդյունքում կայացվում է որոշում, իսկ համապատասխան պետական կառավարման մարմինները ներառում են համայնքների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորումը իրենց տարեկան բյուջետային հայտում և նեկայացնում են ՀՀ Ֆինանսների նախարարություն: Գործող կարգը չի նախատեսում սուբվենցիաների հայտերի գնահատման կոլեգիալ մարմին, գնահատման չափանիշներ, առաջնահերթություններ, հայտադիմումի կոնկրետ ձևաչափ և այլն: Գործող ընթացակարգով պարզ չէ նաև, թե ո՛ր պետական կառավարման մարմիններն են պատասխանատու տարբեր բնույթի սուբվենցիոն ծրագրային առաջարկների գնահատման և բյուջետային հայտում ներառելու համար:
Ակնկալվող արդյունքը
Սույն իրավական ակտի ընդունմամբ կլուծվեն հետևյալ հարցերը՝
- կհստակեցվի սուբվենցիաների տրամադրման կանոնակարգը, հայտերի ձևաչափը, գնահատման չափորոշիչները,
- կսահմանվի սուբվենցիոն հայտերը գնահատող հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը, որը հայտատուների համար կսահմանի գործողությունների միասնական կանխատեսելի համակարգ և կանոններ:
- Սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի մրցութային կարգով՝ բարձրացնելով պետական և տեղական բյուջեների ծախսերի արդյունավետությունը:
- Կսահմանվեն արդյունքային վերահսկողության ցուցանիշներ յուրքանաչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը կդառնա ավելի թափանցիկ և վերահսկելի:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> ԲՅՈՒՋԵՐՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
-
Discussed
13.11.2017 - 28.11.2017
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 10500
Print