Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_________ 2023 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հիմնման պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը հաստատելու մասին» N 1491-Ն որոշման՝
- 2-րդ կետի 2-րդ պարբերության «ջրաչափական» բառից առաջ լրացնել «մակերևութային ջրերի» բառերը.
- 2-րդ կետի 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն, հետևյալ բովանդակությամբ՝ «ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ջրաչափական դիտակետի (հորատանցք, ջրհոր, աղբյուր) համար մինչև 20 քառ. մետր».
- հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետի «հիդրոլոգիական» բառից հետո լրացնել «հիդրոերկրաբանական» բառը, իսկ ջրերի բառից հետո «(մակերևութային և ստորերկրյա)» բառերը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
03.03.2023 - 21.03.2023
-
Type
Decision
-
Area
Nature protection, Territorial administration and development
-
Ministry
Ministry of Environment
Views 3089
Print