Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_________ 2023 թվականի N ____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
          1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի  «Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հիմնման պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը հաստատելու մասին» N 1491-Ն որոշման՝

  • 2-րդ կետի 2-րդ պարբերության «ջրաչափական» բառից առաջ լրացնել «մակերևութային ջրերի» բառերը.
  • 2-րդ կետի 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն, հետևյալ բովանդակությամբ՝ «ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ջրաչափական դիտակետի (հորատանցք, ջրհոր, աղբյուր) համար մինչև 20 քառ. մետր».
  • հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետի «հիդրոլոգիական» բառից հետո լրացնել «հիդրոերկրաբանական» բառը, իսկ ջրերի բառից հետո «(մակերևութային և ստորերկրյա)» բառերը:

          2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Քննարկվել է

    03.03.2023 - 21.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3092

Տպել