Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2023 թվականի N ____ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման N 1 հավելվածը 16.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.7-16.8-րդ կետերով.

«16.7 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի համար, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի հաշվառմամբ, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը՝ 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս։ Այս դեպքում ազգային օպերատորի փոխարեն կենսաթոշակառուի համար վճարող կազմակերպությունը՝ բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ սույն կարգի 16.2-րդ և 16.3-րդ կետերով սահմանված կարգով:

16.8. 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ընդգրկված՝ սույն կարգի 16.7-րդ կետում նշված կենսաթոշակառուի՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն ստորագրելու ժամկետի հաշվառումը  ապահովում է ծառայությունը՝ հաշվի առնելով շտեմարանում առկա տվյալները այդ թվում` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարությունը նախորդ ամսվա ընթացքում ստորագրած (բանկ կամ ազգային օպերատոր ներկայացած կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ ազգային օպերատորի կողմից հաստատված) անձանց վերաբերող տվյալները:»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածը 26.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.6-րդ կետով.

«26.6. 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ ազգային օպերատորի միջոցով խնամքի նպաստն անկանխիկ եղանակով ստացող անձի համար, օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասի հաշվառմամբ, խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարում է ծառայությունը՝ 2023 թվականի փետրվար ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակ ձևավորելիս։ Այս դեպքում ազգային օպերատորի փոխարեն անձի համար վճարող կազմակերպությունը՝ բանկն ընտրվում է ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ սույն կարգի 26.2-րդ և 26.3-րդ կետերով սահմանված կարգով::

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    12.01.2023 - 27.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2835

Print

Suggestions

«Արազա» ԲՀԿ

12.01.2023

իՆՉՈՒ՞ ԵՔ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՈՒ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ: Յուրաքանչյուր թոշակառու, կամ նպաստառու իր գումարը ստանալու համար առաջարկված բանկերի ցանկից հնարավորություն ունի ընտրել առավել հարմար բանկը մշտական սպասարկում ստանալու ակնկալիքով: Առաջարկվող փոփոխության մեջ ոտնահարվում են շահառուների շահերը, ինչն անընդունելի է:

Կարեն Աբրահամյան

12.01.2023

Առաջարկում եմ բացառությունների մեջ 75 տարեկաը լրացած, 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից բացի նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներառել։

See more