Ներկայացվող նախագծի անհրաժեշտությոնը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-503-Ն օրենքների ընդունմամբ։
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով, որպես կենսաթոշակը (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն, Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները ուժը կորցրած ճանաչվեցին։
Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է, որ 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարի Միասնական սոցիալական ծառայությունը։
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ծրագրային մոդուլի միջոցով ընտրությունը կատարվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով այդ ամսվա կենսաթոշակի (խնամքի նպաստի) վճարման ցուցակում ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ (խնամքի նպաստ) ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների (բանկերի)։