Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությոնը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-504-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-503-Ն օրենքների ընդունմամբ։

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով, որպես կենսաթոշակը (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն, Ազգային օպերատորի վերաբերյալ կարգավորումները ուժը կորցրած ճանաչվեցին։

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է, որ 2023 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն (խնամքի նպաստը) անկանխիկ եղանակով վճարող բանկի ընտրությունը ծրագրային մոդուլի միջոցով կատարի Միասնական սոցիալական ծառայությունը։

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ծրագրային մոդուլի միջոցով ընտրությունը կատարվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով այդ ամսվա կենսաթոշակի (խնամքի նպաստի) վճարման ցուցակում ներառման ենթակա՝ տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով կենսաթոշակ (խնամքի նպաստ) ստացող անձանց թվի համամասնություններն ըստ վճարող կազմակերպությունների (բանկերի)։

 

 

  • Քննարկվել է

    12.01.2023 - 27.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2832

Տպել

Առաջարկներ`

«Արազա» ԲՀԿ

12.01.2023

իՆՉՈՒ՞ ԵՔ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ՈՒ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ: Յուրաքանչյուր թոշակառու, կամ նպաստառու իր գումարը ստանալու համար առաջարկված բանկերի ցանկից հնարավորություն ունի ընտրել առավել հարմար բանկը մշտական սպասարկում ստանալու ակնկալիքով: Առաջարկվող փոփոխության մեջ ոտնահարվում են շահառուների շահերը, ինչն անընդունելի է:

Կարեն Աբրահամյան

12.01.2023

Առաջարկում եմ բացառությունների մեջ 75 տարեկաը լրացած, 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից բացի նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներառել։

Տեսնել ավելին