Իննա Ներսեսյան
11.01.2023
Բարև Ձեզ։ Ցանկալի կլինի , որ տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում։
10 - Agree
16 - Disagree
1.Անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է մանկավարժական աշխատողների աշխատանքային առաջխաղացման ու շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությամբ:
2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Նախադպրոցական կրթության ոլորտում առկա չեն մանկավարժական աշխատողերի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման միասնական մեխանիզմներ, ոլորտում աշխատավարձերը խիստ ցածր են, մասնագիտական զարգացման հնարավորությունները՝ սահմանափակ և հատվածային։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման, տարակարգի շնորհման, աշխատանքի որակի և վարձատրության խթանման մեխանիզմների ապահովումը դրական ազդեցություն կունենան մատուցվող ծառայությունների որակի վրա:
Օրենսդրությամբ կամրագրվեն մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության շարունակական բարձրացման փոխկապակցված մեխանիզմներ:
Ոլորտում աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր և որակյալ կադրերի մուտքը համակարգ՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալները։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Discussed
29.12.2022 - 13.01.2023
Type
Order
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4427
Print11.01.2023
Բարև Ձեզ։ Ցանկալի կլինի , որ տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում։
10.01.2023
Բարև Ձեզ։ Քանի որ մեթոդիստների համար դեռ պարտադիր վերապատրաստումներ չեն իրականացվել, լավ կլինի գոնե այս անգամ հաշվի առնվեն բոլոր անցած վերապատրաստումները։
10.01.2023
Լավ կլինի, որպեսզի տարակարգի համար կարողանան դիմել նաև լոգոպեդները, հոգեբանները, հատուկ մանկավարժները, քանի որ իրենք էլ են համարվում մանկավարժական աշխատող։