Հիշել նախագիծը

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ

1.Անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է մանկավարժական աշխատողների աշխատանքային առաջխաղացման ու շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությամբ:

 

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

Նախադպրոցական կրթության ոլորտում առկա չեն մանկավարժական աշխատողերի  մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման միասնական մեխանիզմներ, ոլորտում աշխատավարձերը խիստ ցածր են, մասնագիտական զարգացման հնարավորությունները՝ սահմանափակ և հատվածային։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման, տարակարգի շնորհման, աշխատանքի որակի և վարձատրության խթանման մեխանիզմների ապահովումը դրական ազդեցություն կունենան մատուցվող ծառայությունների որակի վրա:

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

Օրենսդրությամբ կամրագրվեն մանկավարժների աշխատանքային առաջխաղացման, շարունակական մասնագիտական զարգացման և վարձատրության շարունակական բարձրացման փոխկապակցված մեխանիզմներ:

Ոլորտում աշխատակիցների վարձատրության խրախուսումը կխթանի նոր և որակյալ կադրերի մուտքը համակարգ՝ ապահովելով նախադպրոցական ծառայությունների որակի շարունակական բարձրացման նախադրյալները։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդուն­մամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  1. «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդուն­մամբ պետական բյուջեի ծախսերի ավելացում է նախատեսում:

 

  • Քննարկվել է

    29.12.2022 - 13.01.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4421

Տպել

Առաջարկներ`

Իննա Ներսեսյան

11.01.2023

Բարև Ձեզ։ Ցանկալի կլինի , որ տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում։

Իննա Ներսեսյան

10.01.2023

Բարև Ձեզ։ Քանի որ մեթոդիստների համար դեռ պարտադիր վերապատրաստումներ չեն իրականացվել, լավ կլինի գոնե այս անգամ հաշվի առնվեն բոլոր անցած վերապատրաստումները։

Իննա Ներսեսյան

10.01.2023

Լավ կլինի, որպեսզի տարակարգի համար կարողանան դիմել նաև լոգոպեդները, հոգեբանները, հատուկ մանկավարժները, քանի որ իրենք էլ են համարվում մանկավարժական աշխատող։

Տեսնել ավելին