Add to favourites

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ, ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով՝

 Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ

 

  1. Սահմանել համայնքայի նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝
  • մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգը՝ համաձայն հավելված 1-ի.
  • տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելված 2-ի.
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

                                                                                                                                                                                                                                                                                    Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

Հավելված 1

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի  նախարարի 2023 թվականի

------------------Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՑԱԾ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողիների տարակարգի (այսուհետ` տարակարգ) շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
  2. Տարակարգը եռաստիճան է:
  3. Տարակարգի համար կարղ են դիմել հաստատության մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական դաստիարակի և ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնող մանկաարժական աշխատողները (այսուհետ՝ մանկավարժական աշխատող) :

 

  1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

  1. Մանկավարժական աշխատողը իր նախաձեռնությամբ է մասնակցում տարակարգի շնորհմանը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին (այսուհետ՝ նախարար) ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով ներքոնշյալ փաստաթղթերը՝

1) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

2) մասնագիտական կրթությունը (միջին մասնագիտական կամ բարձրագույն) հավաստող փաստաթղթի պատճենը,

3) տեղեկանք աշխատանքային վայրից,

4) սույն կարգի 8-րդ կետով սահմանված բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար:

  1. Հաստատության դաստիարակը տարակարգ ստանալու համար սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաղթերից բացի ներկայացնում է նաև վերապատրաստման վկայական;
  2. Հաստատության մանկավարժական աշխատողին տարակարգ շնորհելու մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, նախարարի հրամանով ձևավորված մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից՝ հիմք ընդունելով սույն կարգի 14-րդ կետով սահմանված տարակարգի բնութագրիչները:
  3. 7. Հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

  1. Հանձնաժողովի որոշումը հիմք է հանդիսանում մանկավարժական աշխատողին համապատասխան տարակարգ շնորհելու մասին նախարարի հրամանի համար:
  2. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել` դիմում ներկայացնելով նախարարի անունով կամ դատական կարգով:
  3. Բողոքի առկայության դեպքում մանկավարժական աշխատողին տարակարգ շնորհելը հետաձգվում է՝ մինչև նախարարի կամ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վերջնական որոշումն ընդունվելը:
  4. Հանձնաժողովի որոշումները նախարարություն բողոքարկվելու դեպքում նախարարի հրամանով ձևավորվում է երեքհոգանոց բողոքարկման հանձնաժողով, որի կազմում չեն կարող ներգրավվել տվյալ որոշումն ընդունած հանձնաժողովի անդամները:
  5. Բողոքարկման հանձնաժողովը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, կազմում համապատասխան եզրակացություն և տվյալ եզրակացությունը ներկայացնում նախարարին:
  6. Նախարարը ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով բողոքարկման հանձնաժողովի եզրակացությունը:
  7. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի բնութագրիչներն են՝

1) զբաղեցրած պաշտոնին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթությունը (կիրառելի է միայն առաջին աստիճանի տարակարգի համար դիմելու դեպքում),

2) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,

3) վերջին հինգ տարվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

4) վերջին երեք տարվա ընթացքում նախարարության կրթության պետական տեսչական մարմնի տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունենալը,

5) վերջին երեք տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,

6) սաների կարիքների ճանաչում, ընտանիքի հետ համագործակցություն՝ անանուն հարցաթերթիկների միջոցով ծնողների կողմից մանկավարժական աշխատողի գնահատման արդյունքները.

7) տվյալ ուսումնական տարվա տարեկան թեմատիկ պլանը (ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքների պլանավորում), ինչպես նաև տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած բոլոր պարապմունքների պլանները (պարապմունքների պլանների պահանջը մեթոդիստի դեպքում կիրառելի չէ),

8) տարակարգի համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների բոլոր արձանագրությունները, դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի առնվազն 10 րոպե տևողությամբ տեսագրություն,

9) ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ՝ մշակված անհատական զարգացման պլանի ներկայացում, ԿԶԱՊԿ ունեցող սաների կրթման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն։

  1. Առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 3-ն ապահովելու դեպքում:
  2. Երկրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 5-ն ապահովելու դեպքում:
  3. Երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է սույն կարգի 14-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 7-ն ապահովելու դեպքում:
  4. Ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրվում է հավելավճար.

1) առաջին աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով,

2) երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 150 տոկոսի չափով,

3) երրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի 300 տոկոսի չափով:

  1. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:
  2. Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ՝

1) մանկավարժական աշխատողն ազատվում է աշխատանքից.

2) պարզ է դառնում, որ տարակարգ ստանալու համար մանկավարժական աշխատողի կողմից ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ:

  1. Տարակարգը պահպանվում է, եթե՝

1) տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում մանկավարժական աշխատողը տեղափոխվում է հաստատությունից այլ հաստատություն.

2) մանկավարժական աշխատողը տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում աշխատանքից ազատվելուց հետո նորից անցնում է մանկավարժական աշխատանքի որևէ հաստատությունում: Այս դեպքում տարակարգը պահպանվում է հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի  նախարարի 2023 թվականի

------------------Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁևԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

 

  1. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

  1. Հանրապետական հանձնաժողովը երեք տարի ժամկետով և հասարակական հիմունքներով գործող մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) համապատասխան հրամանով:
  2. Հանձնաժողովը ձևավորվում է 9 անդամներից՝ հետևյալ կազմով՝

1) հանձնաժողովի նախագահ, որն ի պաշտոնե նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալն է.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (այսուհետ` նախարարություն)՝ 4 անդամ.

3) «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից (այսուհետ՝ ԿԶՆԱԿ հիմնադրամ)՝ 2 անդամ.

6) Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից (այսուհետ՝ ՀՊՄՀ)՝ 2 անդամ։

  1. Հանձնաժողովն ունի քարտուղար, որը նիստերին մասնակցում է առանց քվեարկելու իրավունքի:
  2. Հանձնաժողովի որոշմամբ հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել փորձագետներ՝ սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի բովանդակային համապատասխանության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու համար։
  3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
  4. 7. Հանձնաժողովի գործունեության նպատակը տարակարգի շնորհման գործընթացի իրականացումը և «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու կարգի» (այսուհետ՝ կարգ) 8-րդ կետով սահմանված որոշումների կայացումն է:
  5. Հանձնաժողովին ուղղված հայտերի ընդունումը և դրանց ամբողջականության ապահովումը կազմակերպում է նախարարության համապատասխան ստորաբաժանումը:
  6. Հանրապետական հանձնաժողովի որոշումները ենթակա են բողոքարկման` համաձայն կարգի:

 

  1. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են օրենքով և սույն կարգով:

11.Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի (անհնարինության դեպքում` նաև հեռավար) միջոցով:

  1. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում տարին առնվազն 4 անգամ՝ կախված դիմումների քանակից:
  2. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Նիստի ոչ իրավազոր լինելու դեպքում հաջորդ նիստը տեղի է ունենում ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
  4. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

  1. Հանձնաժողովի քարտուղարը`

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

  1. Հանձնաժողովի անդամը`

1) կարող է վարել նիստը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.

2) ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը.

3) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

4) մասնակցում է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար անցկացվող քվեարկություններին.

5) ստորագրում է տարակարգի շնորհման մասին հանձնաժողովի կայացրած որոշման վերաբերյալ արձանագրությունը, իսկ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում կարող է չստորագրել՝ ներկայացնելով գրավոր հիմնավորում.

6) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

7) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

  1. Հանձնաժողովի նախագահը սույն կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ կարող է դիմել նախարարին՝ հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը`

1) երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայել է նիստերից.

2) երեք անգամ հրաժարվել է մասնակցել քվեարկությանը:

Հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրվում է սույն կարգի դրույթներին համապատասխան՝ թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան տասը օրվա ընթացքում։

 

 

  • Discussed

    29.12.2022 - 13.01.2023

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4425

Print

Suggestions

Իննա Ներսեսյան

11.01.2023

Բարև Ձեզ։ Ցանկալի կլինի , որ տարակարգը պահպանվի նաև տնօրեն դառնալուց հետո հնգամյա ժամկետում։

Իննա Ներսեսյան

10.01.2023

Բարև Ձեզ։ Քանի որ մեթոդիստների համար դեռ պարտադիր վերապատրաստումներ չեն իրականացվել, լավ կլինի գոնե այս անգամ հաշվի առնվեն բոլոր անցած վերապատրաստումները։

Իննա Ներսեսյան

10.01.2023

Լավ կլինի, որպեսզի տարակարգի համար կարողանան դիմել նաև լոգոպեդները, հոգեբանները, հատուկ մանկավարժները, քանի որ իրենք էլ են համարվում մանկավարժական աշխատող։

See more