Add to favourites

«Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:54:10 Հավելված 1-ի 2-րդ կետի «10» թիվը փոխարինել «2» թվով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր կազմակերպությունները սովորաբար ավելի հակված են ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և ունեն ավելի բարձր մակարդակի աջակցության կարիք։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Միջոցառումը նախատեսվում է իրականացնել պիլոտային կարգով։ 2023թ․ հուլիսին՝ միջոցառման միջանկյալ գնահատումից հետո, կքննարկվի միջոցառման իրականացման պայմանների վերանայման հարցը։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:54:25 Հավելված 1-ի «Գործատուի և հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող աջակցության չափերի և տևողության» բաժնում պարզաբանել, թե կինը, ով ունի հաշմանդամություն և նպաստառու է, ապա որքա՞ն ժամկետով է երկարաձգվում աջակցության տրամադրման տևողությունը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Եթե ծրագրի շահառուն 30-45 տարեկան հաշմանդամություն ունեցող նպաստառու կին է, ապա, աջակցության տրամադրման տևողությունը կերկարացվի ևս 6 ամսով։
3 Վահան Սարգսյան 26.12.2022 16:59:46 1-ին գլխի 2-րդ կետում «10 վարձու աշխատող» դարձնել «5 վարձու աշխատող»: Այլապես միջոցառումից օգտվողները կարող են շատ քիչ լինել: Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Միջոցառումը նախատեսվում է իրականացնել պիլոտային կարգով։ 2023թ․ հուլիսին՝ միջոցառման միջանկյալ գնահատումից հետո, կքննարկվի միջոցառման իրականացման պայմանների վերանայման հարցը։
4 Վահան Սարգսյան 26.12.2022 17:30:24 «EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում հանել վերջին 3 ամսում աշխատած չլինելու պայմանը՝ ուժի մեջ թողնելով նույն գործատուի հետ նախկին 6 ամսում (կարելի է դարձնել 1 տարի) աշխատանքային հարաբերությունների մեջ չլինելու պայմանը: Դա, կարծում եմ, լրիվ բավարար է նպատակային ֆիլտրումն ապահովելու համար: Առաջարկը չի ընդունվել։ 3 ամիս և ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք կանգնած են աշխատաշուկայում հմտությունները կորցնելու վտանգի առաջ, ուստի, միջոցառումը թիրախավորում է հենց այդ խմբի զբաղվածության ապահովումը։ Ինչ վերաբերում է նույն գործատուի հետ վերջին 6 ամսվա փոխարեն 1 տարի աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվելուն, ապա այդ պայմանի վերանայման հարցը կքննարկվի միջոցառման արդյունավետության գնահատումից հետո։
5 Վահան Սարգսյան 26.12.2022 17:46:55 »EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում մոնիթորինգի իրականացման գործում, տարածքային կենտրոններից բացի, ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին: Սա, կարծում եմ, կապահովի միջոցառման արդյունավետության գնահատման օբյեկտիվությունը, կմեծացնի թիրախային անձանց ներգրավածությունը, կնպաստի կոնկրետ անձանց խթանման և աջակցման առումով: Ընդունվել է ի գիտություն, միջոցառման մոնիթորինգն իրականացվելու է ԱՍՀ նախարարի հրամանով հաստատված կարգով, որի մշակման փուլում առաջարկը կքննարկվի։
6 Վահան Սարգսյան 26.12.2022 17:55:27 «EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում 3 տարվա փոխարեն՝ սահմանել առնվազն 3 տարվա աջակցություն տրանսպորտային ծախսերի համար: 3 տարին շատ քիչ է աշխատանքում կայունանալու, լուրջ պլանավորում իրականացնելու համար: Առաջարկը չի ընդունվել, աջակցության տրամադրման տևողությունը պայմանավորված է միջոցառման տևողությամբ։
7 Վահան Սարգսյան 26.12.2022 18:02:01 Նախորդ առաջարկում «3 տարվա փոխարեն» տեսնել «1 տարվա փոխարեն», պարզապես տպագրական սխալ է: Շնորհակալություն դիտարկման համար։