Հիշել նախագիծը
«Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:54:10 | Հավելված 1-ի 2-րդ կետի «10» թիվը փոխարինել «2» թվով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր կազմակերպությունները սովորաբար ավելի հակված են ընդունելու հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և ունեն ավելի բարձր մակարդակի աջակցության կարիք։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Միջոցառումը նախատեսվում է իրականացնել պիլոտային կարգով։ 2023թ․ հուլիսին՝ միջոցառման միջանկյալ գնահատումից հետո, կքննարկվի միջոցառման իրականացման պայմանների վերանայման հարցը։ | |
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 26.12.2022 15:54:25 | Հավելված 1-ի «Գործատուի և հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող աջակցության չափերի և տևողության» բաժնում պարզաբանել, թե կինը, ով ունի հաշմանդամություն և նպաստառու է, ապա որքա՞ն ժամկետով է երկարաձգվում աջակցության տրամադրման տևողությունը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Եթե ծրագրի շահառուն 30-45 տարեկան հաշմանդամություն ունեցող նպաստառու կին է, ապա, աջակցության տրամադրման տևողությունը կերկարացվի ևս 6 ամսով։ | |
3 | Վահան Սարգսյան 26.12.2022 16:59:46 | 1-ին գլխի 2-րդ կետում «10 վարձու աշխատող» դարձնել «5 վարձու աշխատող»: Այլապես միջոցառումից օգտվողները կարող են շատ քիչ լինել: | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Միջոցառումը նախատեսվում է իրականացնել պիլոտային կարգով։ 2023թ․ հուլիսին՝ միջոցառման միջանկյալ գնահատումից հետո, կքննարկվի միջոցառման իրականացման պայմանների վերանայման հարցը։ | |
4 | Վահան Սարգսյան 26.12.2022 17:30:24 | «EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում հանել վերջին 3 ամսում աշխատած չլինելու պայմանը՝ ուժի մեջ թողնելով նույն գործատուի հետ նախկին 6 ամսում (կարելի է դարձնել 1 տարի) աշխատանքային հարաբերությունների մեջ չլինելու պայմանը: Դա, կարծում եմ, լրիվ բավարար է նպատակային ֆիլտրումն ապահովելու համար: | Առաջարկը չի ընդունվել։ 3 ամիս և ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք կանգնած են աշխատաշուկայում հմտությունները կորցնելու վտանգի առաջ, ուստի, միջոցառումը թիրախավորում է հենց այդ խմբի զբաղվածության ապահովումը։ Ինչ վերաբերում է նույն գործատուի հետ վերջին 6 ամսվա փոխարեն 1 տարի աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվելուն, ապա այդ պայմանի վերանայման հարցը կքննարկվի միջոցառման արդյունավետության գնահատումից հետո։ | |
5 | Վահան Սարգսյան 26.12.2022 17:46:55 | »EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում մոնիթորինգի իրականացման գործում, տարածքային կենտրոններից բացի, ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին: Սա, կարծում եմ, կապահովի միջոցառման արդյունավետության գնահատման օբյեկտիվությունը, կմեծացնի թիրախային անձանց ներգրավածությունը, կնպաստի կոնկրետ անձանց խթանման և աջակցման առումով: | Ընդունվել է ի գիտություն, միջոցառման մոնիթորինգն իրականացվելու է ԱՍՀ նախարարի հրամանով հաստատված կարգով, որի մշակման փուլում առաջարկը կքննարկվի։ | |
6 | Վահան Սարգսյան 26.12.2022 17:55:27 | «EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում 3 տարվա փոխարեն՝ սահմանել առնվազն 3 տարվա աջակցություն տրանսպորտային ծախսերի համար: 3 տարին շատ քիչ է աշխատանքում կայունանալու, լուրջ պլանավորում իրականացնելու համար: | Առաջարկը չի ընդունվել, աջակցության տրամադրման տևողությունը պայմանավորված է միջոցառման տևողությամբ։ | |
7 | Վահան Սարգսյան 26.12.2022 18:02:01 | Նախորդ առաջարկում «3 տարվա փոխարեն» տեսնել «1 տարվա փոխարեն», պարզապես տպագրական սխալ է: | Շնորհակալություն դիտարկման համար։ |