Վահան Սարգսյան
26.12.2022
Նախորդ առաջարկում «3 տարվա փոխարեն» տեսնել «1 տարվա փոխարեն», պարզապես տպագրական սխալ է:
3 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ նպատակ ունենալով մեծացնել գործազուրկների, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի (այսուհետ՝ հարկ) մասնակի վերադարձի տեսքով, ընդ որում՝ վճարված հարկի մասնակի վերադարձի չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, սոցիալական կարգավիճակով և հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։
Հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող 18-63 տարեկան անձին (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին տրամադրվում է միանվագ աջակցություն՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված խելամիտ հարմարեցման համար կատարված ծախսերի փոխհատուցման համար, իսկ հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվում է լրացուցիչ աջակցություն, ամսական կտրվածքով՝ տրանսպորտային ծառայություններից օգտվելու համար։
Աջակցությունն առաջարկվում է տալ այն գործատուներին, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին կամ ոչ առևտրային կազմակերպություն, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագիր են կնքում այն գործազուրկի հետ, որը մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին վեց ամսվա ընթացքում չի եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ։
Ընդ որում, աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն լրիվ աշխատաժամանակի ռեժիմով։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում բժշկասոցիալական փորձաքննության եզրակացությամբ կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմ, նախագծով առաջարկվում է բացառություն նախատեսել հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ սահմանելով, որ նրանց համար աշխատաժամանակի ռեժիմը չի կարող քիչ լինել նորմալ աշխատաժամանակի ռեժիմով նախատեսված աշխատաժամանակի կեսից։ Օրինակ՝ եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմը օրական 8 ժամն է, շաբաթական 40 ժամը (մեկ դրույք), ապա ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմի պարագայում պետք է լինի առնվազն 4 ժամ, շաբաթական 20 ժամ (կես դրույք)։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Զբաղվածության խթանման մեկ միասնական ծրագրի նախագծի ընդունմամբ ակնկալվում է մեծացնել տարբեր թիրախային խմբերին պատկանող գործազուրկ անձանց և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց զբաղված դառնալու հնարավորությունները։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Այն կիրականացվի «1088. Զբաղվածության ծրագրի» համար ՀՀ պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ըստ անհրաժեշտության ներդնել նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը։ Նախագծի ընդունումը բխում է վերոնշյալ միջոցառման իրականացման անհրաժեշտությունից։
Discussed
08.12.2022 - 26.12.2022
Type
Decision
Area
Job and employment
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 3620
Print26.12.2022
Նախորդ առաջարկում «3 տարվա փոխարեն» տեսնել «1 տարվա փոխարեն», պարզապես տպագրական սխալ է:
26.12.2022
«EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում 3 տարվա փոխարեն՝ սահմանել առնվազն 3 տարվա աջակցություն տրանսպորտային ծախսերի համար: 3 տարին շատ քիչ է աշխատանքում կայունանալու, լուրջ պլանավորում իրականացնելու համար:
26.12.2022
»EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում մոնիթորինգի իրականացման գործում, տարածքային կենտրոններից բացի, ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին: Սա, կարծում եմ, կապահովի միջոցառման արդյունավետության գնահատման օբյեկտիվությունը, կմեծացնի թիրախային անձանց ներգրավածությունը, կնպաստի կոնկրետ անձանց խթանման և աջակցման առումով: