Add to favourites
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ,ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
9 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 | 1. Նախագիծը փաստացի մշակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (11.10.2022թ. ՀՕ-364-Ն, այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի համաձայն։ Ընդ որում, Օրենքի նշված կետում սահմանվել է, որ համապատասխան կարգի և պայմանների, ինչպես նաև բուհերի և մասնագիտությունների ցանկը պետք է հաստատվի ակտով, այսինքն մեկ ակտով։ Մինչդեռ Նախագծի հավելվածի 8-րդ կետով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 08.11.2022թ. N 1325-Ա որոշման համաձայն նախատեսվում է ընդունել թվով 2 որոշումներ կամ ակտեր, որը կարծում եմ հակասում է Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջին։ Այսինքն, ըստ էության պետք է ընդունվի մեկ միասնական ակտ, որում սահմանվեն կարգն ու պայմանները, ինչպես նաև բուհերի ու մասնագիտությունների ցանկերը, իսկ հետագայում՝ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում՝ այլ ակտով/երով կկատարվեն լրացումներ կամ փոփոխություններ։ Միաժամանակ գտնում եմ, որ տվյալ դեպքում ԲՏՃՄ առաջնահերթ կամ գերակա համարվող մասնագիտությունների ցանկերը պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ռազմավարությունը կամ ոլորտային ռազմավարական ծրագրերը, որի դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) ստիպված չի լինի յուրաքանչյուր տարի իրականացնել Նախագծի հավելվածով սահմանված մասնագիտությունների և բուհերի, տարկետման համար հատկացվող տեղերի որոշման բավականին աշխատատար և ժամանակատար գործընթացը։ | Չի ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 11.10.2022թ. ՀՕ-364-Ն փոփոխությամբ լիազորություն է տրվել կառավարությանը սահմանելու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, որը սակայն չի ենթադրում որ դրանք պետք է մեկ միասնական ակտով ընդունվեն: Ելնելով գործընթացի արդյունավետությունից և նոր տարկետման համակարգի առանձնահատկություններից նպատակահարմար է դրանք առանձին կարգերով ընդունել՝ գործընթացը կազմակերպելու համար: | |
2 | Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 | 2․ Նախագծի հավելվածի 3-ից 8-րդ կետերում սահմանվել է մեխանիզմ, թե ինչպես պետք է յուրաքանչյուր տարի պետական մարմինները քննարկեն և սահմանեն մասնագիտությունների ցանկ, որոնք անհրաժեշտ են իրենց ոլորտային զարգացման գործընթացում։ Բացի այդ, 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն պետական մարմինները պետք է կանխատեսեն պայմանները և սովորողների ստացած գիտելիքների օգտագործման շրջանակը։ Կարծում եմ, որ այս կետերով նախատեսված կանխատեսումները չեն կարող իրատեսական լինել, քանի որ սովորողների ուսումնառության ժամանակաշրջանի ավարտից (6-8 տարի անց) հետո ինչպես ոլորտները, այնպես էլ ոլորտների ժամանակակից պահանջները կարող են շատ արագ փոփոխվել և չհամապատասխանել տարիներ առաջ կատարված կանխատեսումներին։ | Չի ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ կետով տարկետում նախատեսվում է տալ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Հետևաբար մասնագիտությունների ցանկը ընտրելիս պետք է հիմնավորվի դրանց՝ պետության համար առաջնահերթությունը նաև առաջիկա տարիների համար: | |
3 | Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 | 3. Առաջարկում եմ Նախագծում սահմանել Նախագծի հավելվածի 3-րդ կետում և այլ կետերում օգտագործված «պետական համապատասխան մարմիններ», ինչպես նաև 8-րդ կետի 3-րդ ենթակետում և այլ կետերում օգտագործված «կազմակերպություն» հասկացությունները, քանի որ հասկանալի չէ, թե որոնք են «պետական համապատասխան մարմիններ»-ը, ինչպես նաև որ՞ն է այն կազմակերպությունը/ները, որի հետ պետք է ստորագրվի պայմանագիր կամ որը պետք է ներկայացնի երաշխավորագիր։ | Ընդունվել է մասամբ «պետական համապատասխան մարմիններ» հասկացությունը հնարավոր չէ կարգի կիրարկման համատեքստում սահմանել, քանի որ գործընթացի նպատակն է հստակեցնել պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը, հետևաբար կարևոր է գործընթացում ապահովել պետական բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությունը և ի սկզբանե սահմանելով նշված պետական մարմինների ցանկը այն հետագայում կարող է արհեստականորեն խոչընդոտել գործընթացին: Նախագծի 8-րդ կետի 3-րդ կետում կատարվել է փոփոխություն և հստակեցվել է ում հետ է քաղաքացին կնքում պայմանագիր | նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրվել է հետևյալ կերպ «3)Տարկետում ստանալու համար սահմանված պայմանները ու քաղաքացու և գործատու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում են կառավարության որոշմամբ» |
4 | Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 | 4. Նախագծի 8-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն նախատեսվում է պայմանագրային պարտավորությունը խախտած կողմին՝ քաղաքացուն կամ կազմակերպությանը, վճարել հրաժարագին՝ ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկի չափով։ Ընդ որում, եթե հրաժարումը կատարվել է քաղաքացու կողմից, Նախագծում հասկանալի չէ, թե նա ում պետք է վճարի հրաժարագինը, իսկ եթե հրաժարումը կատարվել է կազմակերպության կողմից, ապա արդյո՞ք նրա կողմից հրաժարագնի վճարումը պետությանը՝ ի դեմս Նախարարության, լուծում է որևէ էական խնդիր կամ կարգավորու՞մ է արդյոք Նախագծի և Օրենքի էությամբ սահմանված նպատակների իրագործումը։ Այս կետը կարծում եմ, ունի լրացուցիչ քննարկման և լրամշակման կարիք։ | Մասամբ է ընդունվել Նախագծով նախատեսված հիմքով քաղաքացիները պետք ստանան անվճար կրթություն և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում, որպեսի հետագայում՝ ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո ձեռք բերած գիտելիքները օգտագործվի «պետության կարիքների համար»: Եթե նշված շղաթայում որևէ կողմի գործողության կամ անգործության արդյունքում քաղաքացու ստացված գիտելիքները չեն ծառայում իրենց նպատակին, ապա այդ կողմի պատճառով պետք է վերականգնվի պետության կողմից ներդրված ֆինանսական միջոցները և պարտավորության չկատարումը ունենա հստակ հետևանքներ: Նախագծի 8-րդ կետի 5-րդ ենթակետում կատարվել է փոփոխություն և հստակեցվել է «կազմակերպություն» հասկացությունը | Նախագծի 8-րդ կետի 5-րդ ենթակետում «կազմակերպություն» բառը փոխարինվել է «երաշխավորագիր ներկայացրած կազմակերպությանը» բառերով |
5 | Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 | 4. Օրենքի 2-րդ հոդվածում սահմանվել է, որ ԲՏՃՄ ուղղություններով տարկետում տրվում է «բուհերում սովորողին»։ Մինչդեռ, Նախագծի Կարգի համաձայն մասնագիտությունների և բուհերի ընտրությունը վերաբերում է գալիք տարվա և տարիների դիմորդներին կամ բուհեր ընդունվողներին։ Այս առումով, կարծում եմ Նախագիծը կարիք ունի լրամշակման, քանի որ Նախագիծը այդ առումով հակասում է Օրենքում նշված դրույթին, ինչպես նաև պետք է վերաբերվի նաև բուհերում ներկայումս սովորող և որոշակի խնդիրներով պայմանավորված (օրինակ՝ առողջական) ու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարկետում ստացած սովորողներին, որոնք արդեն իսկ սովորում են ԲՏՃՄ ուղղություններով։ Մասնավորապես՝ իմ որդին մասնակցել է 2022թ. 44-օրյա պատերազմին, ստացված արկապայթյունային վիրավորման արդյունքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և զորացրվել։ Դրանից հետո նա ընդունվել է բուհ և ներկայումս սովորում է համակարգչային գիտություն մասնագիտությամբ՝ 2-րդ կուրսում։ Կարծում եմ, որ արդարացի կլիներ, որ նմանատիպ իրավիճակում հայտնված անձինք նույնպես օգտվեն Նախագծով սահմանված հնարավորությունից, պատշաճ կրթություն ստանան և օգտակար լինեն հայրենիքին իրենց գիտելիքներով և աշխատանքով։ | Չի ընդունվել Նշված հիմքով տարկետում հնարավոր է տրամադրել միայն կարգերը ընդունվելուց հետո սահմանված բուհերում համապատասխան մասնագիտություններով նոր ընդունված սովորողներին | |
6 | Anna Hayrapetyan 04.12.2022 10:10:52 | Կարծում եմ արդարացի կլինի,որ բուհ սովորող և որոշակի խնդիրներով պայմանավործ տարկեում ստացած սովորողները նույնպես օգտվեն ԲՏՃՄ ուղղություններով տարկետում ստանալու իրավունքից:Հատկապես այն ուսանողները ,ովքեր ունեն բարձր առաջադիմություն: | Չի ընդունվել Նշված հիմքով տարկետում հնարավոր է տրամադրել միայն կարգերը ընդունվելուց հետո սահմանված բուհերում համապատասխան մասնագիտություններով նոր ընդունված սովորողներին |