Add to favourites

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ,ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՒՀԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, որով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և  http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 8 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ:   Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում:

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները, մշակվել է «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը» սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով  կարգավորվում են բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով (այսուհետ՝ ԲՏՃՄ) պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Ներկայացված նախագծով սահմանվում  է Հայաստանի Հանրապետության բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, ինչպես նաև հիմք ընդունելով բարձրագույն ոսումնական հաստատությունների միջազգային վարկանիշավորման չափանիշները՝ համապատասխան բուհերի ու մասնագիտությունների ցանկը:

Նախագծով բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության համար հիմք են հանդիսացել միջազգային վարկանիշային աղյուսակներում դիրքավորված լինելու հանգամանքը, միջազգային չափանիշներից համալսարանի հետազոտության որակը /ըստ ֆակուլտետների մեջբերումով` հաշվի առնելով հինգ տարվա ընթացքում համալսարանի կողմից տպագրված հոդվածներում ակադեմիական մեջբերումների ընդհանուր թիվը

Այս պահին միջազգային վարկանիշավորման համակարգերում ընդգրկված են ԵՊՀ, ՀԱՊՀ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանները, Հայաստանում ամերիկյան համալսարանը և այլ համալսարաններ, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով /առանց ինֆորմատիկա և  ՏՏ ոլորտի մասնագիտությունների/: Նախագծով սահմանված բուհերի համապատասխան մասնագիտություններով 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով համար նախատեսվել են ընդհանուր պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) շուրջ  200 ընդունելության տեղեր: Վերջին տարիներին ԲՏՃՄ ուղղություններով ընդհանուր ընդունվողների մոտ 70 տոկոսը արական սեռի քաղաքացիներ  են եղել, հետևաբար նշված բուհերի համապատասխան մասնագիտություններով մոտավորապես 140 քաղաքացի կարող են հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման: 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ սահմանվում է Հայաստանի Հանրապետության բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, ինչպես նաև նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանալու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն: Նախագծի ընդունմամբ կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կգործի, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգը նոր և որակյալ կադրերով ապահովելուն, հիմք ընդունելով միջազգային վարկանիշավորման չափանիշները, համապատասխան բուհերի պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի  մրցակցության բարձրացմանը:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

 

  • Discussed

    18.11.2022 - 04.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8209

Print

Suggestions

Anna Hayrapetyan

04.12.2022

Կարծում եմ արդարացի կլինի,որ բուհ սովորող և որոշակի խնդիրներով պայմանավործ տարկեում ստացած սովորողները նույնպես օգտվեն ԲՏՃՄ ուղղություններով տարկետում ստանալու իրավունքից:Հատկապես այն ուսանողները ,ովքեր ունեն բարձր առաջադիմություն:

Արմեն Մարտիրոսյան

29.11.2022

4. Օրենքի 2-րդ հոդվածում սահմանվել է, որ ԲՏՃՄ ուղղություններով տարկետում տրվում է «բուհերում սովորողին»։ Մինչդեռ, Նախագծի Կարգի համաձայն մասնագիտությունների և բուհերի ընտրությունը վերաբերում է գալիք տարվա և տարիների դիմորդներին կամ բուհեր ընդունվողներին։ Այս առումով, կարծում եմ Նախագիծը կարիք ունի լրամշակման, քանի որ Նախագիծը այդ առումով հակասում է Օրենքում նշված դրույթին, ինչպես նաև պետք է վերաբերվի նաև բուհերում ներկայումս սովորող և որոշակի խնդիրներով պայմանավորված (օրինակ՝ առողջական) ու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարկետում ստացած սովորողներին, որոնք արդեն իսկ սովորում են ԲՏՃՄ ուղղություններով։ Մասնավորապես՝ իմ որդին մասնակցել է 2022թ. 44-օրյա պատերազմին, ստացված արկապայթյունային վիրավորման արդյունքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և զորացրվել։ Դրանից հետո նա ընդունվել է բուհ և ներկայումս սովորում է համակարգչային գիտություն մասնագիտությամբ՝ 2-րդ կուրսում։ Կարծում եմ, որ արդարացի կլիներ, որ նմանատիպ իրավիճակում հայտնված անձինք նույնպես օգտվեն Նախագծով սահմանված հնարավորությունից, պատշաճ կրթություն ստանան և օգտակար լինեն հայրենիքին իրենց գիտելիքներով և աշխատանքով։

Արմեն Մարտիրոսյան

29.11.2022

4. Նախագծի 8-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն նախատեսվում է պայմանագրային պարտավորությունը խախտած կողմին՝ քաղաքացուն կամ կազմակերպությանը, վճարել հրաժարագին՝ ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկի չափով։ Ընդ որում, եթե հրաժարումը կատարվել է քաղաքացու կողմից, Նախագծում հասկանալի չէ, թե նա ում պետք է վճարի հրաժարագինը, իսկ եթե հրաժարումը կատարվել է կազմակերպության կողմից, ապա արդյո՞ք նրա կողմից հրաժարագնի վճարումը պետությանը՝ ի դեմս Նախարարության, լուծում է որևէ էական խնդիր կամ կարգավորու՞մ է արդյոք Նախագծի և Օրենքի էությամբ սահմանված նպատակների իրագործումը։ Այս կետը կարծում եմ, ունի լրացուցիչ քննարկման և լրամշակման կարիք։

See more