Հիշել նախագիծը

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ,ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 1. Նախագիծը փաստացի մշակվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (11.10.2022թ. ՀՕ-364-Ն, այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի համաձայն։ Ընդ որում, Օրենքի նշված կետում սահմանվել է, որ համապատասխան կարգի և պայմանների, ինչպես նաև բուհերի և մասնագիտությունների ցանկը պետք է հաստատվի ակտով, այսինքն մեկ ակտով։ Մինչդեռ Նախագծի հավելվածի 8-րդ կետով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 08.11.2022թ. N 1325-Ա որոշման համաձայն նախատեսվում է ընդունել թվով 2 որոշումներ կամ ակտեր, որը կարծում եմ հակասում է Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջին։ Այսինքն, ըստ էության պետք է ընդունվի մեկ միասնական ակտ, որում սահմանվեն կարգն ու պայմանները, ինչպես նաև բուհերի ու մասնագիտությունների ցանկերը, իսկ հետագայում՝ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում՝ այլ ակտով/երով կկատարվեն լրացումներ կամ փոփոխություններ։ Միաժամանակ գտնում եմ, որ տվյալ դեպքում ԲՏՃՄ առաջնահերթ կամ գերակա համարվող մասնագիտությունների ցանկերը պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության ռազմավարությունը կամ ոլորտային ռազմավարական ծրագրերը, որի դեպքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) ստիպված չի լինի յուրաքանչյուր տարի իրականացնել Նախագծի հավելվածով սահմանված մասնագիտությունների և բուհերի, տարկետման համար հատկացվող տեղերի որոշման բավականին աշխատատար և ժամանակատար գործընթացը։ Չի ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 11.10.2022թ. ՀՕ-364-Ն փոփոխությամբ լիազորություն է տրվել կառավարությանը սահմանելու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, որը սակայն չի ենթադրում որ դրանք պետք է մեկ միասնական ակտով ընդունվեն: Ելնելով գործընթացի արդյունավետությունից և նոր տարկետման համակարգի առանձնահատկություններից նպատակահարմար է դրանք առանձին կարգերով ընդունել՝ գործընթացը կազմակերպելու համար:
2 Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 2․ Նախագծի հավելվածի 3-ից 8-րդ կետերում սահմանվել է մեխանիզմ, թե ինչպես պետք է յուրաքանչյուր տարի պետական մարմինները քննարկեն և սահմանեն մասնագիտությունների ցանկ, որոնք անհրաժեշտ են իրենց ոլորտային զարգացման գործընթացում։ Բացի այդ, 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն պետական մարմինները պետք է կանխատեսեն պայմանները և սովորողների ստացած գիտելիքների օգտագործման շրջանակը։ Կարծում եմ, որ այս կետերով նախատեսված կանխատեսումները չեն կարող իրատեսական լինել, քանի որ սովորողների ուսումնառության ժամանակաշրջանի ավարտից (6-8 տարի անց) հետո ինչպես ոլորտները, այնպես էլ ոլորտների ժամանակակից պահանջները կարող են շատ արագ փոփոխվել և չհամապատասխանել տարիներ առաջ կատարված կանխատեսումներին։ Չի ընդունվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ կետով տարկետում նախատեսվում է տալ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին: Հետևաբար մասնագիտությունների ցանկը ընտրելիս պետք է հիմնավորվի դրանց՝ պետության համար առաջնահերթությունը նաև առաջիկա տարիների համար:
3 Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 3. Առաջարկում եմ Նախագծում սահմանել Նախագծի հավելվածի 3-րդ կետում և այլ կետերում օգտագործված «պետական համապատասխան մարմիններ», ինչպես նաև 8-րդ կետի 3-րդ ենթակետում և այլ կետերում օգտագործված «կազմակերպություն» հասկացությունները, քանի որ հասկանալի չէ, թե որոնք են «պետական համապատասխան մարմիններ»-ը, ինչպես նաև որ՞ն է այն կազմակերպությունը/ները, որի հետ պետք է ստորագրվի պայմանագիր կամ որը պետք է ներկայացնի երաշխավորագիր։ Ընդունվել է մասամբ «պետական համապատասխան մարմիններ» հասկացությունը հնարավոր չէ կարգի կիրարկման համատեքստում սահմանել, քանի որ գործընթացի նպատակն է հստակեցնել պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը, հետևաբար կարևոր է գործընթացում ապահովել պետական բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությունը և ի սկզբանե սահմանելով նշված պետական մարմինների ցանկը այն հետագայում կարող է արհեստականորեն խոչընդոտել գործընթացին: Նախագծի 8-րդ կետի 3-րդ կետում կատարվել է փոփոխություն և հստակեցվել է ում հետ է քաղաքացին կնքում պայմանագիր նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրվել է հետևյալ կերպ «3)Տարկետում ստանալու համար սահմանված պայմանները ու քաղաքացու և գործատու կազմակերպության միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում են կառավարության որոշմամբ»
4 Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 4. Նախագծի 8-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն նախատեսվում է պայմանագրային պարտավորությունը խախտած կողմին՝ քաղաքացուն կամ կազմակերպությանը, վճարել հրաժարագին՝ ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկի չափով։ Ընդ որում, եթե հրաժարումը կատարվել է քաղաքացու կողմից, Նախագծում հասկանալի չէ, թե նա ում պետք է վճարի հրաժարագինը, իսկ եթե հրաժարումը կատարվել է կազմակերպության կողմից, ապա արդյո՞ք նրա կողմից հրաժարագնի վճարումը պետությանը՝ ի դեմս Նախարարության, լուծում է որևէ էական խնդիր կամ կարգավորու՞մ է արդյոք Նախագծի և Օրենքի էությամբ սահմանված նպատակների իրագործումը։ Այս կետը կարծում եմ, ունի լրացուցիչ քննարկման և լրամշակման կարիք։ Մասամբ է ընդունվել Նախագծով նախատեսված հիմքով քաղաքացիները պետք ստանան անվճար կրթություն և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարեկետում, որպեսի հետագայում՝ ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո ձեռք բերած գիտելիքները օգտագործվի «պետության կարիքների համար»: Եթե նշված շղաթայում որևէ կողմի գործողության կամ անգործության արդյունքում քաղաքացու ստացված գիտելիքները չեն ծառայում իրենց նպատակին, ապա այդ կողմի պատճառով պետք է վերականգնվի պետության կողմից ներդրված ֆինանսական միջոցները և պարտավորության չկատարումը ունենա հստակ հետևանքներ: Նախագծի 8-րդ կետի 5-րդ ենթակետում կատարվել է փոփոխություն և հստակեցվել է «կազմակերպություն» հասկացությունը Նախագծի 8-րդ կետի 5-րդ ենթակետում «կազմակերպություն» բառը փոխարինվել է «երաշխավորագիր ներկայացրած կազմակերպությանը» բառերով
5 Արմեն Մարտիրոսյան 29.11.2022 09:23:04 4. Օրենքի 2-րդ հոդվածում սահմանվել է, որ ԲՏՃՄ ուղղություններով տարկետում տրվում է «բուհերում սովորողին»։ Մինչդեռ, Նախագծի Կարգի համաձայն մասնագիտությունների և բուհերի ընտրությունը վերաբերում է գալիք տարվա և տարիների դիմորդներին կամ բուհեր ընդունվողներին։ Այս առումով, կարծում եմ Նախագիծը կարիք ունի լրամշակման, քանի որ Նախագիծը այդ առումով հակասում է Օրենքում նշված դրույթին, ինչպես նաև պետք է վերաբերվի նաև բուհերում ներկայումս սովորող և որոշակի խնդիրներով պայմանավորված (օրինակ՝ առողջական) ու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարկետում ստացած սովորողներին, որոնք արդեն իսկ սովորում են ԲՏՃՄ ուղղություններով։ Մասնավորապես՝ իմ որդին մասնակցել է 2022թ. 44-օրյա պատերազմին, ստացված արկապայթյունային վիրավորման արդյունքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և զորացրվել։ Դրանից հետո նա ընդունվել է բուհ և ներկայումս սովորում է համակարգչային գիտություն մասնագիտությամբ՝ 2-րդ կուրսում։ Կարծում եմ, որ արդարացի կլիներ, որ նմանատիպ իրավիճակում հայտնված անձինք նույնպես օգտվեն Նախագծով սահմանված հնարավորությունից, պատշաճ կրթություն ստանան և օգտակար լինեն հայրենիքին իրենց գիտելիքներով և աշխատանքով։ Չի ընդունվել Նշված հիմքով տարկետում հնարավոր է տրամադրել միայն կարգերը ընդունվելուց հետո սահմանված բուհերում համապատասխան մասնագիտություններով նոր ընդունված սովորողներին
6 Anna Hayrapetyan 04.12.2022 10:10:52 Կարծում եմ արդարացի կլինի,որ բուհ սովորող և որոշակի խնդիրներով պայմանավործ տարկեում ստացած սովորողները նույնպես օգտվեն ԲՏՃՄ ուղղություններով տարկետում ստանալու իրավունքից:Հատկապես այն ուսանողները ,ովքեր ունեն բարձր առաջադիմություն: Չի ընդունվել Նշված հիմքով տարկետում հնարավոր է տրամադրել միայն կարգերը ընդունվելուց հետո սահմանված բուհերում համապատասխան մասնագիտություններով նոր ընդունված սովորողներին