Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար:

    Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:

  • Discussed

    18.11.2022 - 03.12.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3632

Print

Suggestions

Մարթա Ասատրյան

29.11.2022

Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորումում նախատեսված է, բայց ձևակերպումը անհասկանալի է և խտրական «7.1. Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար:»: Կարծում եմ, որ հեռավար ուսուցուման կարգը պետք է ավելի ճկուն լինի և պաշտպանի սովորողի կրթության իրավունքը։ Առաջարկում եմ այսպիսի ձևակերպում Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե սովորողի մասնակցությունը քննությանը անհնարին է՝ սահմանված կարգով (գտնվում է արտերկրում և ֆորսմաժորային իրավիճակի պատճառով վերադարձը անհնարին է, ստանում է ստացիոնար բուժում, գիատկցությունը տեղն է, բայց հաստատություն ներկայանալն անհնարին է և այլն)։ Համամիտ չեմ, որ լրացված տարբերակում շեշտադրումը դրվում է միայն համապատասխան մասնագետ չլինելու վրա, որն էլ անհասկանալի է և սովորողի կրթության իրավունքը չի պաշտպանում։ Օրինակ դպրոցում չկա քիմիայի մասնագետ և դասերը կազմակերպվել են հեռավար ու 9-րդ դասարանի սովորղը պետք է հանձնի քննություն քիմիայից։ Ինչու՞ է հանձնում քննությունը հեռավար, կամ ինչպես։ Եթե կարգով նախատեսված է թեստ, հսկիչը պետք է լինի ոչ մասնագետ, ստուգող մասնագետն էլ պարտադիր չէ լինի առարկայի ուսուցիչ։ Եվ այդպես նաև մյուս գրավոր-թեստային քննությունների մասով։ Իսկ բանավոր քննությունների մասով ինչ-որ տեղ կարելի է այդ կետը հասկանալ, չնայած վիճելի է։ 8. Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝․․․․․․․․ Առաջարկում եմ 8․8 կետ․ Այլընտրանքային, փորձարարական,հեղինակային և այլ ծրագրեր  իրականացնող հաստատությունները հեռավար ուսուցումը կազմակերպում են այլ ընթացակարգով, որը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

Լիանա Հակոբյան

27.11.2022

Նախագծից առանձնացրել եմ այս կետը: Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Այս կետում չկա հիմնավորում, թե ինչո՞ւ չի թույլատրվում հեռավար ուսուցում ընտրած սովորողին քննությունները հանձնել հեռավար տարբերակով, չէ որ սովորողը հիմնականում ընտրում է հեռավար կրթություն, երբ ունի առողջական խնդիրներ կամ բացակայում է տվյալ երկրից, բայց ուզում է իր ուսումը շարունակել նույն դպրոցում, այսինքն՝ սովորողին դժվար է (եղել են դեպքեր, որ նույնիսկ անհնար է եղել) գտնվել ֆիզիկական միջավայրում, ապա ինչո՞ւ պարտադրել քննության օրը գալ դպրոց: Ստացվում է, որ կասկածանքի տակ է դրվում հեռավար տարբերակով ուսուցման ձևաչափը, այսինքն, մեծ թվով սովորողներ կհրաժարվեն այս տարբերակը ընտրելու հնարավորությունից: Առանձնացրել եմ նաև այս կետը: Կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում: Այս կետը մեր կրթահամալիրի դասավանդողների համար նորություն չէ, դասավանդողները անհրաժեշտությունից ելնելով այդպիսի ուսուցում կազմակերպել են, ինքնս էլ եմ կազմակերպել, ընդ որում դասարանում սովորողների աշխատանքին հետևել է կազմակերպիչը, արդյունավետ դաս է ստացվել: Այստեղ առաջարկում եմ առողջական խնդիրները հանել և փոխարենը նշել անհրաժեշտությունից ելնելով: Ուսուցիչը կարող է բացակայել ոչ միայն իր հիվանդության պատճառով, այլ նաև իր փոքրիկի հիվանդության պատճառով կամ այլ խնդիրներով:

See more