Մարթա Ասատրյան
29.11.2022
Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորումում նախատեսված է, բայց ձևակերպումը անհասկանալի է և խտրական «7.1. Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար:»: Կարծում եմ, որ հեռավար ուսուցուման կարգը պետք է ավելի ճկուն լինի և պաշտպանի սովորողի կրթության իրավունքը։ Առաջարկում եմ այսպիսի ձևակերպում Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե սովորողի մասնակցությունը քննությանը անհնարին է՝ սահմանված կարգով (գտնվում է արտերկրում և ֆորսմաժորային իրավիճակի պատճառով վերադարձը անհնարին է, ստանում է ստացիոնար բուժում, գիատկցությունը տեղն է, բայց հաստատություն ներկայանալն անհնարին է և այլն)։ Համամիտ չեմ, որ լրացված տարբերակում շեշտադրումը դրվում է միայն համապատասխան մասնագետ չլինելու վրա, որն էլ անհասկանալի է և սովորողի կրթության իրավունքը չի պաշտպանում։ Օրինակ դպրոցում չկա քիմիայի մասնագետ և դասերը կազմակերպվել են հեռավար ու 9-րդ դասարանի սովորղը պետք է հանձնի քննություն քիմիայից։ Ինչու՞ է հանձնում քննությունը հեռավար, կամ ինչպես։ Եթե կարգով նախատեսված է թեստ, հսկիչը պետք է լինի ոչ մասնագետ, ստուգող մասնագետն էլ պարտադիր չէ լինի առարկայի ուսուցիչ։ Եվ այդպես նաև մյուս գրավոր-թեստային քննությունների մասով։ Իսկ բանավոր քննությունների մասով ինչ-որ տեղ կարելի է այդ կետը հասկանալ, չնայած վիճելի է։ 8. Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝․․․․․․․․ Առաջարկում եմ 8․8 կետ․ Այլընտրանքային, փորձարարական,հեղինակային և այլ ծրագրեր իրականացնող հաստատությունները հեռավար ուսուցումը կազմակերպում են այլ ընթացակարգով, որը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։