Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ  2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը.

     Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հրամանում առկա կարգավորումներն ավելի հստակեցնելու համար:

  1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

   Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում:

     Հստակեցվել է, որ հեռավար ուսուցման ժամանակ 20 և ավել աշակերտներից կազմված դասարանների դեպքում իրականացվում է դասարանների կիսում:

   Նախագծով սահմանվել է, որ հեռավար դասերի վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուն:

      Գործող կարգից հանվել են հեռավար ուսուցման համալիր կայքէջի լատինատառ հղումները, քանի որ հետագայում հնարավոր է հղումներում կատարվեն փոփոխություններ, որոնք իրավական ակտի հետ կառաջացնեն անհամապատասխանություն:

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը.

      Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցերը պարզեցվել են, որոնց շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով:

       Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված մարմիններ՝

       Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

      «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի նվազեցում կամ ավելացում չի նախատեսում:

  • Քննարկվել է

    18.11.2022 - 03.12.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3634

Տպել

Առաջարկներ`

Մարթա Ասատրյան

29.11.2022

Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորումում նախատեսված է, բայց ձևակերպումը անհասկանալի է և խտրական «7.1. Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար:»: Կարծում եմ, որ հեռավար ուսուցուման կարգը պետք է ավելի ճկուն լինի և պաշտպանի սովորողի կրթության իրավունքը։ Առաջարկում եմ այսպիսի ձևակերպում Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե սովորողի մասնակցությունը քննությանը անհնարին է՝ սահմանված կարգով (գտնվում է արտերկրում և ֆորսմաժորային իրավիճակի պատճառով վերադարձը անհնարին է, ստանում է ստացիոնար բուժում, գիատկցությունը տեղն է, բայց հաստատություն ներկայանալն անհնարին է և այլն)։ Համամիտ չեմ, որ լրացված տարբերակում շեշտադրումը դրվում է միայն համապատասխան մասնագետ չլինելու վրա, որն էլ անհասկանալի է և սովորողի կրթության իրավունքը չի պաշտպանում։ Օրինակ դպրոցում չկա քիմիայի մասնագետ և դասերը կազմակերպվել են հեռավար ու 9-րդ դասարանի սովորղը պետք է հանձնի քննություն քիմիայից։ Ինչու՞ է հանձնում քննությունը հեռավար, կամ ինչպես։ Եթե կարգով նախատեսված է թեստ, հսկիչը պետք է լինի ոչ մասնագետ, ստուգող մասնագետն էլ պարտադիր չէ լինի առարկայի ուսուցիչ։ Եվ այդպես նաև մյուս գրավոր-թեստային քննությունների մասով։ Իսկ բանավոր քննությունների մասով ինչ-որ տեղ կարելի է այդ կետը հասկանալ, չնայած վիճելի է։ 8. Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝․․․․․․․․ Առաջարկում եմ 8․8 կետ․ Այլընտրանքային, փորձարարական,հեղինակային և այլ ծրագրեր  իրականացնող հաստատությունները հեռավար ուսուցումը կազմակերպում են այլ ընթացակարգով, որը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

Լիանա Հակոբյան

27.11.2022

Նախագծից առանձնացրել եմ այս կետը: Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Այս կետում չկա հիմնավորում, թե ինչո՞ւ չի թույլատրվում հեռավար ուսուցում ընտրած սովորողին քննությունները հանձնել հեռավար տարբերակով, չէ որ սովորողը հիմնականում ընտրում է հեռավար կրթություն, երբ ունի առողջական խնդիրներ կամ բացակայում է տվյալ երկրից, բայց ուզում է իր ուսումը շարունակել նույն դպրոցում, այսինքն՝ սովորողին դժվար է (եղել են դեպքեր, որ նույնիսկ անհնար է եղել) գտնվել ֆիզիկական միջավայրում, ապա ինչո՞ւ պարտադրել քննության օրը գալ դպրոց: Ստացվում է, որ կասկածանքի տակ է դրվում հեռավար տարբերակով ուսուցման ձևաչափը, այսինքն, մեծ թվով սովորողներ կհրաժարվեն այս տարբերակը ընտրելու հնարավորությունից: Առանձնացրել եմ նաև այս կետը: Կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում: Այս կետը մեր կրթահամալիրի դասավանդողների համար նորություն չէ, դասավանդողները անհրաժեշտությունից ելնելով այդպիսի ուսուցում կազմակերպել են, ինքնս էլ եմ կազմակերպել, ընդ որում դասարանում սովորողների աշխատանքին հետևել է կազմակերպիչը, արդյունավետ դաս է ստացվել: Այստեղ առաջարկում եմ առողջական խնդիրները հանել և փոխարենը նշել անհրաժեշտությունից ելնելով: Ուսուցիչը կարող է բացակայել ոչ միայն իր հիվանդության պատճառով, այլ նաև իր փոքրիկի հիվանդության պատճառով կամ այլ խնդիրներով:

Տեսնել ավելին