Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 N o        -Ն                                              «         »                       2022

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ  2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 2-րդ գլխի՝

ա.  5-րդ կետում «դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում՝ ՀՈՒԿ-ի՝ առարկայական մասնագետները» բառերը փոխարինել «մենթոր դպրոցների ուսուցիչները» բառերով:

բ. 7-րդ կետից հետո լրացնել՝ նոր 7.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7.1. Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար:»:

գ. 8-րդ կետի 1-ին ենթակետում «եթե» բառից հետո լրացնել «գյուղական բնակավայրում գտնվող» բառերը և «համալրումը» բառից հետո լրացնել «մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից,» բառերը:

դ. 8-րդ կետի 3-րդ ենթակետում «20» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառը:

ե. 8-րդ կետը լրացնել նոր՝ 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) Ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար հեռավար դասավանդում առավելագույնը 10 աշխատանքային օր, եթե վերջինս ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք:»:

զ.  8.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.1. Սույն կարգի 8-րդ կետի 1-5-րդ և 8-րդ ենթակետերը տարածվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա:»:

է. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների և 7.1-ին կետով սահմանված դեպքերում՝ սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրման իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: Հեռավար կրթության դեպքում սովորողների և ուսուցիչների անմիջական համատեղ ուսումնական գործունեության` ուսումնական, լաբորատոր և գործնական պարապմունքների ծավալների հարաբերակցությունը որոշվում է ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից:»:

ը. 11-րդ կետից հանել «իսկ ՀՈՒԿ-ի կողմից հեռավար կրթություն իրականացնելու դեպքում՝ ՀՈՒԿ-ը,» բառերը:

2) 3-րդ գլխի՝

ա. 13-րդ կետից հանել «կամ ՀՈՒԿ-ի կողմից» բառերը:

բ. 14-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«20 և ավել աշակերտներից կազմված դասարանների դեպքում իրականացվում է դասարանների կիսում:»:

գ. 15-րդ կետում «ժամավճարով՝» բառից հետո լրացնել «ըստ դրույքաչափի համար սահմանված գումարի՝» բառերը:

դ. 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«19. Այն հաստատություններում, որտեղ չկա տվյալ առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար, ուսումնական գործընթացի կազմակերպման պատասխանատուն հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալն է: Հեռավար դասերի վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի հրամանով նշանակված պատասխանատուն:»:

ե. 20-րդ կետից հանել «կամ ՀՈՒԿ-ի» բառերը:

զ. 21-րդ կետում «ազատումը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ 7.1-ին կետով սահմանված դեպքերի» բառերը:

է. 22-րդ և 23-րդ կետերից հանել «heravar.armedu.am՝» բառերը:

3) 4-րդ գլխի 28-րդ կետից հանել «heravar.armedu.am» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՎԱՀՐԱՄ  ԴՈՒՄԱՆՅԱՆ

  • Discussed

    18.11.2022 - 03.12.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3639

Print

Suggestions

Մարթա Ասատրյան

29.11.2022

Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Նոր կարգավորումում նախատեսված է, բայց ձևակերպումը անհասկանալի է և խտրական «7.1. Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ և դասերն իրականացվում են հեռավար:»: Կարծում եմ, որ հեռավար ուսուցուման կարգը պետք է ավելի ճկուն լինի և պաշտպանի սովորողի կրթության իրավունքը։ Առաջարկում եմ այսպիսի ձևակերպում Ավարտական քննությունները կարող են իրականացվել հեռավար, եթե սովորողի մասնակցությունը քննությանը անհնարին է՝ սահմանված կարգով (գտնվում է արտերկրում և ֆորսմաժորային իրավիճակի պատճառով վերադարձը անհնարին է, ստանում է ստացիոնար բուժում, գիատկցությունը տեղն է, բայց հաստատություն ներկայանալն անհնարին է և այլն)։ Համամիտ չեմ, որ լրացված տարբերակում շեշտադրումը դրվում է միայն համապատասխան մասնագետ չլինելու վրա, որն էլ անհասկանալի է և սովորողի կրթության իրավունքը չի պաշտպանում։ Օրինակ դպրոցում չկա քիմիայի մասնագետ և դասերը կազմակերպվել են հեռավար ու 9-րդ դասարանի սովորղը պետք է հանձնի քննություն քիմիայից։ Ինչու՞ է հանձնում քննությունը հեռավար, կամ ինչպես։ Եթե կարգով նախատեսված է թեստ, հսկիչը պետք է լինի ոչ մասնագետ, ստուգող մասնագետն էլ պարտադիր չէ լինի առարկայի ուսուցիչ։ Եվ այդպես նաև մյուս գրավոր-թեստային քննությունների մասով։ Իսկ բանավոր քննությունների մասով ինչ-որ տեղ կարելի է այդ կետը հասկանալ, չնայած վիճելի է։ 8. Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝․․․․․․․․ Առաջարկում եմ 8․8 կետ․ Այլընտրանքային, փորձարարական,հեղինակային և այլ ծրագրեր  իրականացնող հաստատությունները հեռավար ուսուցումը կազմակերպում են այլ ընթացակարգով, որը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

Լիանա Հակոբյան

27.11.2022

Նախագծից առանձնացրել եմ այս կետը: Գործող կարգավորումներում նախատեսված չէ դասերը հեռավար իրականացնելու դեպքում ավարտական քննությունները հեռավար կազմակերպելու հնարավորությունը: Այս կետում չկա հիմնավորում, թե ինչո՞ւ չի թույլատրվում հեռավար ուսուցում ընտրած սովորողին քննությունները հանձնել հեռավար տարբերակով, չէ որ սովորողը հիմնականում ընտրում է հեռավար կրթություն, երբ ունի առողջական խնդիրներ կամ բացակայում է տվյալ երկրից, բայց ուզում է իր ուսումը շարունակել նույն դպրոցում, այսինքն՝ սովորողին դժվար է (եղել են դեպքեր, որ նույնիսկ անհնար է եղել) գտնվել ֆիզիկական միջավայրում, ապա ինչո՞ւ պարտադրել քննության օրը գալ դպրոց: Ստացվում է, որ կասկածանքի տակ է դրվում հեռավար տարբերակով ուսուցման ձևաչափը, այսինքն, մեծ թվով սովորողներ կհրաժարվեն այս տարբերակը ընտրելու հնարավորությունից: Առանձնացրել եմ նաև այս կետը: Կրթության շարունակականությունն ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել նաև այն դեպքում, երբ ուսուցիչն ունի առկա ուսուցումն անհնարին դարձնող բուժման կարիք, որի ժամանակ ուսուցչի կողմից իր դպրոցի սովորողների համար կարող է իրականացվել առավելագույնը 10 աշխատանքային օր տևողությամբ հեռավար դասավանդում: Այս կետը մեր կրթահամալիրի դասավանդողների համար նորություն չէ, դասավանդողները անհրաժեշտությունից ելնելով այդպիսի ուսուցում կազմակերպել են, ինքնս էլ եմ կազմակերպել, ընդ որում դասարանում սովորողների աշխատանքին հետևել է կազմակերպիչը, արդյունավետ դաս է ստացվել: Այստեղ առաջարկում եմ առողջական խնդիրները հանել և փոխարենը նշել անհրաժեշտությունից ելնելով: Ուսուցիչը կարող է բացակայել ոչ միայն իր հիվանդության պատճառով, այլ նաև իր փոքրիկի հիվանդության պատճառով կամ այլ խնդիրներով:

See more