ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1232-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
1. Նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից խտանյութերի մատակարարման պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվազեցումներ նախատեսելու միջոցով ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը նվազեցնելու դեպքերը կանխելու անհրաժեշտությամբ։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայումս խտանյութերի մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելիս նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման սահմանափակումներ սահմանված չեն։ Արդյունքում՝ խտանյութերի մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելիս հաշվի են առնվում մատակարարման պայմանագրերով նախատեսված նվազեցումները, ինչը հնարավորություն է տալիս տնտեսավարող սուբյեկտներին պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվազեցումներ (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) նախատեսելու միջոցով նվազեցնել ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը։ Այս առումով, 2019-2020թթ․ արդյունքներով ռոյալթիի բազայի և շահութահարկով հարկման նպատակով եկամտի տարբերությունը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ, այսինքն՝ շահութահարկով հարկման նպատակով եկամուտը նշված չափով պակաս է եղել ռոյալթիի բազայից։
Միաժամանակ, գործող կարգին համապատասխան՝ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելու նպատակով, եթե վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից որոշմամբ նախատեսված չափերից ավելի չեն շեղվել, ինչը սահմանափակում է ԱԱՀ-ով հարկման բազայի և եկամտի վերահաշվարկման հնարավորությունը:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է՝
- ԱԱՀ-ով հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով եկամուտը մոտարկել ռոյալթիի բազային։ Այդ առումով առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելելու նպատակով սահմանել պայմանագրով նախատեսված նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման առավելագույն սահմանաչափեր, մասնավորապես՝ ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելիս ևս կիրառել ռոյալթիի բազայի որոշման նպատակով ՀՀ կառավարության 23.11.2017թ. N1492-Ն որոշմամբ սահմանված սահմանաչափերը,
- սահմանել, որ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելու նպատակով՝ վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից նախագծով նախատեսված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում,
- մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման առավելագույն չափ սահմանել 2%-ը՝ ներկայիս 4%-ի փոխարեն, նկատի ունենալով այն, որ գործնականում այդ շեղումը կազմում է շուրջ 2%։
4.Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 05.10.2017թ. N1232-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածն է։
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Ն որոշման N1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից, որից ակնկալվում է միջազգային փորձին համապատասխան հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոնների ներդրում։
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7.Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել հարկային պլանավորման միջոցով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների նվազեցման դեպքերը։
-
Discussed
18.11.2022 - 03.12.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2951
Print