Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1232-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

1. Նախագծի ընդու­նու­մը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից խտանյութերի մա­տա­կարարման պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվա­զեցում­ներ նախատեսելու միջոցով ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը նվազեցնելու դեպքերը կանխելու անհրաժեշտությամբ։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս խտանյութերի մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկ­ման բազան և եկամուտը որոշելիս նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման սահմանափակումներ սահմանված չեն։ Արդյունքում՝ խտանյութերի մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելիս հաշվի են առնվում մատակարարման պայմանագրերով նախատեսված նվա­զեցումները, ինչը հնարավորություն է տալիս տնտեսավարող սուբյեկտներին պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվազեցումներ (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) նախատեսելու միջոցով նվազեցնել ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը։ Այս առումով, 2019-2020թթ․ արդյունքներով ռոյալթիի բազայի և շահութահարկով հարկման նպատակով եկամտի տարբերությունը կազմել է շուրջ 24 մլրդ դրամ, այսինքն՝ շահութահարկով հարկման նպատակով եկամուտը նշված չափով պակաս է եղել ռոյալթիի բազայից։

Միաժամանակ, գործող կարգին համապատասխան՝ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկ­ման բազան և եկամուտը որոշելու նպատակով, եթե վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից որոշմամբ նախատեսված չափերից ավելի չեն շեղվել, ինչը սահմանափակում է ԱԱՀ-ով հարկման բազայի և եկամտի վերահաշվարկման հնարավորությունը:

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է՝

- ԱԱՀ-ով հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով եկամուտը մոտարկել ռոյալթիի բազային։ Այդ առումով առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելելու նպատակով սահմանել պայմա­նագ­րով նախատեսված նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման առավելագույն սահմանաչափեր, մասնավորապես՝ ԱԱՀ-ով հարկ­­ման բազան և եկամուտը որոշելիս ևս կիրառել ռոյալթիի բազայի որոշման նպա­տակով ՀՀ կառավարության 23.11.2017թ. N1492-Ն որոշմամբ սահմանված սահմանաչափերը,

- սահմանել, որ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկ­ման բազան և եկամուտը որոշելու նպատակով՝ վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից նախագծով նախատեսված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում,

- մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունք­ներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման առավելագույն չափ սահմանել 2%-ը՝ ներկայիս 4%-ի փոխարեն, նկատի ունենալով այն, որ գործնականում այդ շեղումը կազմում է շուրջ 2%։

4.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կա­ռավարության 05.10.2017թ. N1232-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածն է։

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերա­փոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Ն որոշման N1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորութ­յունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից, որից ակնկալվում է միջազգային փորձին համապատասխան հարկային պլանավոր­ման չարաշահման կանխարգելման կանոնների ներդրում։

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7.Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կանխել հարկային պլանավորման միջոցով ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազաների նվազեցման դեպքերը։

  • Քննարկվել է

    18.11.2022 - 03.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2945

Տպել