ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_____ _____________ 2022 թվականի N _____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի Որոշ ապրանքատեսակների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի և շահութահարկով հարկման նպատակով դրանց մատակարարումից ստացվող եկամտի որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, այդ տվյալների ճշգրտման առավելագույն սահմանները և ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը սահմանելու մասին N 1232-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի.
1) 1-ին կետի «որոշված քանակից» բառերը փոխարինել «որոշված քանակի և որակական հատկանիշների» բառերով, «որոշված քանակի» բառերը փոխարինել «որոշված քանակից և որակական հատկանիշներից բացասական» բառերով, իսկ ճշգրտման առավելագույն սահմանները խախտելու դեպքում բառերը փոխարինել վերջնահաշվարկի արդյունքներով բառերով.
2) 7-րդ կետից հանել «` սույն հավելվածի 12-րդ կետին համապատասխան որոշվող» բառերը.
3) 8-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետից հանել «դրա զտման հետ կապված՝» և «(տեխնոլոգիական կորստի)» բառերը.
բ. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին ենթակետ.
«1.1) պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու խտանյութերի մատակարարման դեպքերում վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի գծով պայմանագրով նախատեսված նվազեցումները հաշվի են առնվում պայմանագրով սահմանված չափերով, բայց ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1492-Ն որոշման 1-ին կետով նախատեսված չափերը:
Սույն ենթակետով նախատեսված առավելագույն սահմանաչափերը հիմք են հանդիսանում նաև պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու հանքաքարերի մատակարարման դեպքերում վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի գծով պայմանագրով նախատեսված նվազեցումները կատարելիս.».
գ. 2-րդ ենթակետում «այդ թվում` տոկոսով կամ բացարձակ մեծություններով արտահայտված զեղչեր, մշակման և (կամ) վերամշակման համար վճարներ» բառերը փոխարինել «զտման, մշակման և (կամ) վերամշակման, տեղափոխման համար վճարներ՝ ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման վճարները» բառերով, իսկ «կատարելով» բառից հետո լրացնել «, բացառությամբ պղնձի, ցինկի, մոլիբդենի և ոսկու խտանյութերի մատակարարման դեպքերի, որոնց համար հաշվարկային գները հաշվարկվում են սույն հավելվածի 5-րդ կետում նշված բազային գներից պայմանագրով նախատեսված նվազեցումներ (զտման, մշակման և (կամ) վերամշակման, տեղափոխման համար վճարներ՝ ներառյալ տրանսպորտային, փաթեթավորման, մակնշման և բեռնման վճարները) կատարելով, բայց ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1492-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված չափերը».
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը որոշելու նպատակով ապրանքի մատակարարման պահին որոշված քանակին և որակական հատկանիշներին վերաբերող տվյալները վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան ենթակա չեն փոփոխման՝ սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված չափերի գերազանցման դեպքերում:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետ.
9.1. ԱԱՀ-ով հարկման բազան կամ եկամուտը ենթակա չէ փոփոխման ապրանքի մատակարարման պահին արձանագրված չափից ավելի խոնավություն կամ տուգանային տարրեր արձանագրված լինելու պատճառով վերջնահաշվարկի արդյունքով մատակարարին վճարման ենթակա գումարը նվազելու դեպքերում:.
6) 10-րդ կետում որոշված քանակից բառերը փոխարինել ապրանքի որոշված քանակի բառերով, որոշված քանակի շեղման բառերը փոխարինել որոշված քանակից բացասական շեղման բառերով, «համարվում» բառից հետո ավելացնել «ապրանքի» բառը.
7) 11-րդ կետի՝
ա. որակական հատկանիշից, ինչպես նաև տուգանային տարրի չափից ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծության շեղման բառերը փոխարինել որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման բառերով.
բ. աղյուսակում շեղման բառից առաջ ավելացնել բացասական բառը, երկրորդ՝ տոկոսային կետով սյան մեջ 4 թվերը փոխարինել 2 թվերով, ուժը կորցրած ճանաչել աղյուսակի վերջին տողը.
8) ուժը կորցրած ճանաչել 12-14-րդ կետերը.
9) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից դրական շեղում, ինչպես նաև սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված չափերից ոչ ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի որոշման համար հիմք են ընդունվում վերջնահաշվարկի փաստաթղթում (գնորդի և մատակարարի կողմից հաստատված ակտ կամ այլ փաստաթուղթ) արտացոլված քանակն ու որակական հատկանիշները` հաշվի առնելով սույն հավելվածի 9.1-ին կետով սահմանված սահմանափակումը, սույն հավելվածի 8-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերում նշված նվազեցումները և սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան որոշված գինը:».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետ.
«15.1. Վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում նշված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում ԱԱՀ-ով հարկման բազայի կամ եկամտի որոշման համար հիմք են ընդունվում ապրանքի մատակարարման պահին դուրս գրված և գնորդին տրամադրված հաշվարկային փաստաթղթում (Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքի մատակարարման գործարք իրականացնելու դեպքում` հարկային հաշվում) արտացոլված քանակական և որակական հատկանիշները` հաշվի առնելով սույն հավելվածի 9.1-ին կետով սահմանված սահմանափակումը, սույն հավելվածի 8-րդ կետի 1-ին և 1.1-ին ենթակետերում նշված նվազեցումները և սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան որոշված գինը:».
11) 17-րդ և 18-րդ կետերում 13-րդ կետին բառերը փոխարինել 15-րդ կետին բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա մեկից:
-
Քննարկվել է
18.11.2022 - 03.12.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2947
Տպել