Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդու­նու­մը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից խտանյութերի մա­տա­կարարման պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվա­զեցում­ներ նախատեսելու միջոցով ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը նվազեցնելու դեպքերը կանխելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝

- ԱԱՀ-ով հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով եկամուտը մոտարկել ռոյալթիի բազային։ Այդ առումով առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելելու նպատակով սահմանել պայմա­նագ­րով նախատեսված նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման առավելագույն սահմանաչափեր, մասնավորապես՝ ԱԱՀ-ով հարկ­­ման բազան և եկամուտը որոշելիս ևս կիրառել ռոյալթիի բազայի որոշման նպա­տակով ՀՀ կառավարության 23.11.2017թ. N1492-Ն որոշմամբ սահմանված սահմանաչափերը,

- սահմանել, որ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկ­ման բազան և եկամուտը որոշելու նպատակով՝ վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից նախագծով նախատեսված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում,

- մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունք­ներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման առավելագույն չափ սահմանել 2%-ը՝ ներկայիս 4%-ի փոխարեն, նկատի ունենալով այն, որ գործնականում այդ շեղումը կազմում է շուրջ 2%։

  • Քննարկվել է

    18.11.2022 - 03.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2942

Տպել