ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
Նախագծի ընդունումը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից խտանյութերի մատակարարման պայմանագրերում սովորաբար կիրառելի չափերից ավելի նվազեցումներ նախատեսելու միջոցով ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը նվազեցնելու դեպքերը կանխելու անհրաժեշտությամբ։
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝
- ԱԱՀ-ով հարկման բազան և շահութահարկով հարկման նպատակով եկամուտը մոտարկել ռոյալթիի բազային։ Այդ առումով առաջարկվում է ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելելու նպատակով սահմանել պայմանագրով նախատեսված նվազեցումների (զտման, վերամշակման ծասերի գծով և այլն) կատարման առավելագույն սահմանաչափեր, մասնավորապես՝ ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելիս ևս կիրառել ռոյալթիի բազայի որոշման նպատակով ՀՀ կառավարության 23.11.2017թ. N1492-Ն որոշմամբ սահմանված սահմանաչափերը,
- սահմանել, որ վերջնահաշվարկի արդյունքներին համապատասխան որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշները հիմք չեն ընդունվում ԱԱՀ-ով հարկման բազան և եկամուտը որոշելու նպատակով՝ վերջնահաշվարկի արդյունքներով որոշված՝ ապրանքի քանակին և որակական հատկանիշներին վերաբերող ցուցանիշների՝ ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան ցուցանիշներից նախագծով նախատեսված չափերից ավելի բացասական շեղում արձանագրվելու դեպքում,
- մատակարարված ապրանքի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված որակական հատկանիշի ապրանքի մատակարարման պահին որոշված համապատասխան մեծությունից բացասական շեղման առավելագույն չափ սահմանել 2%-ը՝ ներկայիս 4%-ի փոխարեն, նկատի ունենալով այն, որ գործնականում այդ շեղումը կազմում է շուրջ 2%։
-
Discussed
18.11.2022 - 03.12.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2944
Print