Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 18:37:33 Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/4964 ) վերաբերյալ կարծում ենք, որ Նախագծում կան տեխնիկական և խմբագրական բացթողումներ դրույքաչափերի մասով, ինչը դժվարեցնում հանգել եզրակացությունների և տալ առաջարկություններ: Կան նաև շարահյուսական բնույթի բացթողումներ: Բացի այդ, Նախագծի Հավելվածում, մեր կարծիքով, հիմնական շենքերի և շինությունների համար սահմանված դրույքաչափերի մեջ կա անհամատեղելիություն կամ սխալ: Այսպես, 1) հիմնական շենքերի և շինությունների համար «ա» պարբերությամբ սահմանված է, որ մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար դրույքաչափը սահմանվում է 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ, իսկ ահա նույն բաժնի 2) ենթակետով սահմանվում է, որ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և շինությունների համար դրույքաչափը սահմանվում է ա. 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ: Հարց է առաջանում 200-ից մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, կառուցման համար քաղաքացին որքան տուրք պետք է վճարի: Այսպիսի կարգավորումը մեր կարծիքով կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում: Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի հավելվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը բացառապես համապատասխանեցված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին: Նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:49:58 Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու որոշման նախագծի հավելվածի 6-րդ կետով նախատեսվում է Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ տեղական տուրքը սահմանել 600,000 դրամ, իսկ 7-րդ կետով՝ նախատեսվում է Երևանի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանել 87,500 դրամ: Հասկանալի չէ, թե Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանող հավելվածի 6-րդ, 7-րդ կետերում ամրագրված դրույքաչափերը որքանո՞վ են ներառել թունավոր նյութերի արտահոսքի դեպքում շրջակա միջավայրի վրա գոյացնող բեռը ֆինանսական արտահայտմամբ և ինչպե՞ս են դրանք ներառվել սահմանված արժեքի մեջ: Առաջարկ. 1. Տեղեկանքում ներառել ռիսկերի գնահատման արդյունքում կատարված կանխատեսումների հիման վրա գնահատված բնապահպանակական բեռի ֆինանսական արտահայտմամբ դրույքաչափերում ներառված համամասնությունը (օրինակ՝ տոկոսային արտահայտմամբ): Ժամկետանց