Հիշել նախագիծը
«Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 22.11.2022 18:37:33 | Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/4964 ) վերաբերյալ կարծում ենք, որ Նախագծում կան տեխնիկական և խմբագրական բացթողումներ դրույքաչափերի մասով, ինչը դժվարեցնում հանգել եզրակացությունների և տալ առաջարկություններ: Կան նաև շարահյուսական բնույթի բացթողումներ: Բացի այդ, Նախագծի Հավելվածում, մեր կարծիքով, հիմնական շենքերի և շինությունների համար սահմանված դրույքաչափերի մեջ կա անհամատեղելիություն կամ սխալ: Այսպես, 1) հիմնական շենքերի և շինությունների համար «ա» պարբերությամբ սահմանված է, որ մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար դրույքաչափը սահմանվում է 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ, իսկ ահա նույն բաժնի 2) ենթակետով սահմանվում է, որ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և շինությունների համար դրույքաչափը սահմանվում է ա. 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ: Հարց է առաջանում 200-ից մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, կառուցման համար քաղաքացին որքան տուրք պետք է վճարի: Այսպիսի կարգավորումը մեր կարծիքով կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում: | Երևան քաղաքի ավագանու «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծի հավելվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը բացառապես համապատասխանեցված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին: | Նախագծում փոփոխություններ չեն կատարվել: |
2 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 30.11.2022 23:49:58 | Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու որոշման նախագծի հավելվածի 6-րդ կետով նախատեսվում է Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ տեղական տուրքը սահմանել 600,000 դրամ, իսկ 7-րդ կետով՝ նախատեսվում է Երևանի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանել 87,500 դրամ: Հասկանալի չէ, թե Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանող հավելվածի 6-րդ, 7-րդ կետերում ամրագրված դրույքաչափերը որքանո՞վ են ներառել թունավոր նյութերի արտահոսքի դեպքում շրջակա միջավայրի վրա գոյացնող բեռը ֆինանսական արտահայտմամբ և ինչպե՞ս են դրանք ներառվել սահմանված արժեքի մեջ: Առաջարկ. 1. Տեղեկանքում ներառել ռիսկերի գնահատման արդյունքում կատարված կանխատեսումների հիման վրա գնահատված բնապահպանակական բեռի ֆինանսական արտահայտմամբ դրույքաչափերում ներառված համամասնությունը (օրինակ՝ տոկոսային արտահայտմամբ): | Ժամկետանց |