Add to favourites

The draft has been accepted

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը Երևան քաղա-քապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:

  • Discussed

    15.11.2022 - 30.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

24.11.2022 15:00

During public discussions on November 11, 2022 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3588

Print

Suggestions

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

30.11.2022

Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու որոշման նախագծի հավելվածի 6-րդ կետով նախատեսվում է Երևանի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ տեղական տուրքը սահմանել 600,000 դրամ, իսկ 7-րդ կետով՝ նախատեսվում է Երևանի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանել 87,500 դրամ: Հասկանալի չէ, թե Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանող հավելվածի 6-րդ, 7-րդ կետերում ամրագրված դրույքաչափերը որքանո՞վ են ներառել թունավոր նյութերի արտահոսքի դեպքում շրջակա միջավայրի վրա գոյացնող բեռը ֆինանսական արտահայտմամբ և ինչպե՞ս են դրանք ներառվել սահմանված արժեքի մեջ: Առաջարկ. 1. Տեղեկանքում ներառել ռիսկերի գնահատման արդյունքում կատարված կանխատեսումների հիման վրա գնահատված բնապահպանակական բեռի ֆինանսական արտահայտմամբ դրույքաչափերում ներառված համամասնությունը (օրինակ՝ տոկոսային արտահայտմամբ):

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

22.11.2022

Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/4964 ) վերաբերյալ կարծում ենք, որ Նախագծում կան տեխնիկական և խմբագրական բացթողումներ դրույքաչափերի մասով, ինչը դժվարեցնում հանգել եզրակացությունների և տալ առաջարկություններ: Կան նաև շարահյուսական բնույթի բացթողումներ: Բացի այդ, Նախագծի Հավելվածում, մեր կարծիքով, հիմնական շենքերի և շինությունների համար սահմանված դրույքաչափերի մեջ կա անհամատեղելիություն կամ սխալ: Այսպես, 1) հիմնական շենքերի և շինությունների համար «ա» պարբերությամբ սահմանված է, որ մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար դրույքաչափը սահմանվում է 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ, իսկ ահա նույն բաժնի 2) ենթակետով սահմանվում է, որ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և շինությունների համար դրույքաչափը սահմանվում է ա. 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ: Հարց է առաջանում 200-ից մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, կառուցման համար քաղաքացին որքան տուրք պետք է վճարի: Այսպիսի կարգավորումը մեր կարծիքով կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում:

See more