Add to favourites

<<Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի

նվազեցման կարգը, դեպքերը ԵՎ չափերը սահմանելու մասին

 

Հիմք ընդունելով Հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի նվազեցման կարգը, դեպքերը և չափերը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

________ ի N    -Ն որոշման

 

Կարգ, դեպքեր Եվ չափեր

Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի նվազեցման

 

 

  1. Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերը հաշվի են առնվում՝

1) ամբողջությամբ, եթե փոխառու ռոյալթի վճարողի բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավել­վածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում և փոխառությունը ներգրավվում է Օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխ­կա­պակ­­ցված չհամարվող փոխատուից,

2) ամբողջությամբ, եթե փոխատու կազ­մակերպության բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոն­դային բորսաներից որևէ մեկում և փոխառությունը տրվում է Օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող ռոյալթի վճարողին,

3) ամբողջությամբ, եթե փոխատուն ընդգրկված է սույն հավելվածի թիվ 2 ցանկով նախա­տեսված՝ միջազգային զարգացման կազմա­կերպու­թյու­նների ցանկում:

2․ Սույն հավելվածի 1-ին կետին չհամապատասխանող ֆինանսական ծախսերը ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով հաշվի չեն առնվում:

3․ Սույն հավելվածով նախատեսված դեպքերում Բ3-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում այն ֆինան­սա­կան ծախսերը, որոնք կատարվել են փոխառուի կամ փոխատուի բաժնետոմսերի ցուցակված լինելու ժամա­­նա­կահատվածում:

 

 

Ց Ա Ն Կ  1

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ

 

 

Երկիր/Միություն

Քաղաք

Անվանումը

MIC ծածկագիրը

1.              

ԵՄ

 

Euronext

 

Nasdaq Nordic

2.             

Ավստրիայի Հանրապետություն

Վիեննա

Wiener Börse

XWBO

3.             

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Բեռլին

Berliner Börse

XBER

Դյուսելդորֆ

Börse Düsseldorf

XDUS

Համբուրգ/Հանովեր

Hamburg Stock Exchange

XHAM/

XHAN

Մյունխեն

Börse München

XMUN

Շտուտգարտ

Börse Stuttgart

XSTU

Ֆրանկֆուրտ

Frankfurt Stock Exchange

XFRA

4.             

Լյուքսեմբուրգի Դքսություն

Լյուքսեմբուրգ

Luxembourg Stock Exchange

XLUX

5.             

Նիդերլանդներ

Ամստերդամ

Nxchange

XNXC

Հաագա

NPEX

NPEX

6.            

Իսպանիայի Թագավորություն

Բարսելոնա

Bolsa de Valores de Barcelona

BMEX

Բիլբաո

Bolsa de Valores de Bilbao

BMEX

Մադրիդ

Bolsa de Madrid

BMEX

Mercado Oficial Español de Futuros y Opciones

BMEX

Վալենսիա

Bolsa de Valores de Valencia

BMEX

7.             

Շվեդիայի Թագավորություն

Ստոկհոլմ

Nasdaq First North Growth Market

FNSE

NGM Main Regulated

XNGM

NGM Nordic SME

NSME

Spotlight Stock Market

XSAT

8.            

Շվեյցարիա Համադաշնություն

Ցյուրիխ

SIX Swiss Exchange

XSWX

BX Swiss

XBRN

9.            

Միացյալ Թագավորություն

Լոնդոն

London Stock Exchange

XLON

10.          

Ռուսաստանի Դաշնություն

Մոսկվա

Moscow Exchange

MISX

Սանկտ Պետերբուրգ

Saint Petersburg Stock Exchange

SPIM

11.           

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Նյու Յորք

NASDAQ

XNAS

New York Stock Exchange

NYSE

NYSE Arca

NYSE Arca

Չիկագո

Chicago Stock Exchange

CHX

CBOE Stock Exchange

CBOE

12.           

Կանադա

Տորոնտո

Canadian Securities Exchange

CSE

Մոնրեալ

Montreal Exchange

MX

Տորոնտո

Toronto Stock Exchange

TSX

13.          

Հայաստանի Հանրապետություն

Երևան

Armenia Securities Exchange

AMX

14.           

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Պեկին

Beijing Stock Exchange

BJSE

Շանհայ

Shanghai Stock Exchange

XSHG

Շենժեն

Shenzhen Stock Exchange

XSHE

15.           

Ճապոնիա

Տոկիո

Tokyo Stock Exchange

XJPX

16.          

Սինգապուրի Հանրապետություն

Սինգապուր

Singapore Exchange

XSES

17.           

Քաթարի Պետություն

Դոհա

Doha Securities Market

DSMD

18.          

Արաբական Միացյալ Էմիրություններ

Աբու Դաբի

Abu Dhabi Securities Market

XADS

Դուբայ

NASDAQ Dubai

DIFX

 

 

 

 

 

ՑԱՆԿ 2

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱ­ԿԵՐՊՈՒ­ԹՅՈՒ­ՆՆԵՐԻ

 

  1. Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (Black Sea Trade and Develօpment Bank)
  2. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)
  3. Ավստրիական զարգացման գործակալություն (Austrian Development Agency)
  4. Գերմանական զարգացման բանկի խումբ (KfW Banken gruppe)
  5. Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit)
  6. Դանիայի միջազգային զարգացման գործակալություն (Danisհ International Development Agency)
  7. Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալություն (Swiss Agency for Development and Cooperation)
  8. Իսպանական միջազգային համագործակցության գործակալություն (Spanisհ Agency for International Cooperation)
  9. Իտալական զարգացման և համագործակցության ծրագիր (Italian Development Cooperation Programme)
  10. Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (Canadiaո International Development Agency)
  11. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)
  12. Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն (Japan International Cօօperation Agency)
  13. Միավորված Թագավորության միջազգային զարգացման վարչություն (Department fօr International Development)
  14. Միջազգային Ամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)
  15. Միջազգային ֆինանսական կորպորացիա (Iոterոatiօոal Finance Corporation)
  16. Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (Japan Bank for International Cooperation)
  17. Ներդրումային Եվրոպական բանկ (European Investment Bank)
  18. Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային կազմակերպություն (World Assocation of Investment Promotion Agencies)
  19. Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Swedish International Development Cooperation Agency)
  20. Սևծովյան տնտեսական համագործակցություն (Organization of the Black Sea Economic Cooperation)
  21. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)
  22. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Develօpment)
  23. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organisation for Economic Cooperation and Development)
  24. ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (Organizatiom of Petroleum-Exporting Countries)
  25. Ֆրանսիական զարգացման գործակալություն (French Development Agency)
  • Discussed

    27.10.2022 - 12.11.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3297

Print