<<Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
<<Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ)
նվազեցման կարգը, դեպքերը և չափերը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության
որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետի կիրարկումն ապահովելն է: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն ՀՀ օրենքով սահմանվել է, որ ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը սահմանում է Կառավարությունը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն ՀՀ օրենքով սահմանվել է, որ ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հարկման Բ1, Բ2 և Բ3 բազաները: Միաժամանակ, սահմանվել է, որ ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը սահմանում է Կառավարությունը: Խնդիրն այն է, որ ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափը սահմանված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգի հետ կապված հարաբերություններն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափը:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ՝ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասերով սահմանված քաղաքականության ուղղություններից: Մասնավորապես, ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով նախատեսվում է հանքարդյունաբերության հարկման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդրում` ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում:
-
Discussed
27.10.2022 - 12.11.2022
-
Type
Decision
-
Area
State revenue, Economy, Financial, Economical
Views 3292
Print