<<Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի
նվազեցման կարգը, դեպքերը ԵՎ չափերը սահմանելու մասին
Հիմք ընդունելով Հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի նվազեցման կարգը, դեպքերը և չափերը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
________ ի N -Ն որոշման
Կարգ, դեպքեր Եվ չափեր
Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի նվազեցման
- Ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերը հաշվի են առնվում՝
1) ամբողջությամբ, եթե փոխառու ռոյալթի վճարողի բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում և փոխառությունը ներգրավվում է Օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող փոխատուից,
2) ամբողջությամբ, եթե փոխատու կազմակերպության բաժնետոմսերը համարվում են ցուցակված սույն հավելվածի թիվ 1 ցանկում ներառված ֆոնդային բորսաներից որևէ մեկում և փոխառությունը տրվում է Օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն փոխկապակցված չհամարվող ռոյալթի վճարողին,
3) ամբողջությամբ, եթե փոխատուն ընդգրկված է սույն հավելվածի թիվ 2 ցանկով նախատեսված՝ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկում:
2․ Սույն հավելվածի 1-ին կետին չհամապատասխանող ֆինանսական ծախսերը ռոյալթիի Բ3 բազայի հաշվարկման նպատակով հաշվի չեն առնվում:
3․ Սույն հավելվածով նախատեսված դեպքերում Բ3-ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում այն ֆինանսական ծախսերը, որոնք կատարվել են փոխառուի կամ փոխատուի բաժնետոմսերի ցուցակված լինելու ժամանակահատվածում:
Ց Ա Ն Կ 1
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ
|
Երկիր/Միություն |
Քաղաք |
Անվանումը |
MIC ծածկագիրը |
1. |
ԵՄ |
|
Euronext |
|
Nasdaq Nordic |
||||
2. |
Ավստրիայի Հանրապետություն |
Վիեննա |
Wiener Börse |
XWBO |
3. |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
Բեռլին |
XBER |
|
Դյուսելդորֆ |
XDUS |
|||
Համբուրգ/Հանովեր |
XHAM/ XHAN |
|||
Մյունխեն |
XMUN |
|||
Շտուտգարտ |
XSTU |
|||
Ֆրանկֆուրտ |
XFRA |
|||
4. |
Լյուքսեմբուրգի Դքսություն |
Լյուքսեմբուրգ |
Luxembourg Stock Exchange |
XLUX |
5. |
Նիդերլանդներ |
Ամստերդամ |
XNXC |
|
Հաագա |
NPEX |
|||
6. |
Իսպանիայի Թագավորություն |
Բարսելոնա |
BMEX |
|
Բիլբաո |
BMEX |
|||
Մադրիդ |
BMEX |
|||
BMEX |
||||
Վալենսիա |
BMEX |
|||
7. |
Շվեդիայի Թագավորություն |
Ստոկհոլմ |
FNSE |
|
XNGM |
||||
NSME |
||||
XSAT |
||||
8. |
Շվեյցարիա Համադաշնություն |
Ցյուրիխ |
XSWX |
|
XBRN |
||||
9. |
Միացյալ Թագավորություն |
Լոնդոն |
XLON |
|
10. |
Ռուսաստանի Դաշնություն |
Մոսկվա |
MISX |
|
Սանկտ Պետերբուրգ |
SPIM |
|||
11. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Նյու Յորք |
XNAS |
|
NYSE |
||||
NYSE Arca |
||||
Չիկագո |
CHX |
|||
CBOE |
||||
12. |
Կանադա |
Տորոնտո |
CSE |
|
Մոնրեալ |
MX |
|||
Տորոնտո |
TSX |
|||
13. |
Հայաստանի Հանրապետություն |
Երևան |
AMX |
|
14. |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Պեկին |
BJSE |
|
Շանհայ |
XSHG |
|||
Շենժեն |
XSHE |
|||
15. |
Ճապոնիա |
Տոկիո |
XJPX |
|
16. |
Սինգապուրի Հանրապետություն |
Սինգապուր |
XSES |
|
17. |
Քաթարի Պետություն |
Դոհա |
DSMD |
|
18. |
Արաբական Միացյալ Էմիրություններ |
Աբու Դաբի |
XADS |
|
Դուբայ |
DIFX |
ՑԱՆԿ 2
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
- Առևտրի և զարգացման սևծովյան բանկ (Black Sea Trade and Develօpment Bank)
- Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)
- Ավստրիական զարգացման գործակալություն (Austrian Development Agency)
- Գերմանական զարգացման բանկի խումբ (KfW Banken gruppe)
- Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit)
- Դանիայի միջազգային զարգացման գործակալություն (Danisհ International Development Agency)
- Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալություն (Swiss Agency for Development and Cooperation)
- Իսպանական միջազգային համագործակցության գործակալություն (Spanisհ Agency for International Cooperation)
- Իտալական զարգացման և համագործակցության ծրագիր (Italian Development Cooperation Programme)
- Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (Canadiaո International Development Agency)
- Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)
- Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն (Japan International Cօօperation Agency)
- Միավորված Թագավորության միջազգային զարգացման վարչություն (Department fօr International Development)
- Միջազգային Ամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)
- Միջազգային ֆինանսական կորպորացիա (Iոterոatiօոal Finance Corporation)
- Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (Japan Bank for International Cooperation)
- Ներդրումային Եվրոպական բանկ (European Investment Bank)
- Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային կազմակերպություն (World Assocation of Investment Promotion Agencies)
- Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալություն (Swedish International Development Cooperation Agency)
- Սևծովյան տնտեսական համագործակցություն (Organization of the Black Sea Economic Cooperation)
- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)
- Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Develօpment)
- Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (Organisation for Economic Cooperation and Development)
- ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (Organizatiom of Petroleum-Exporting Countries)
- Ֆրանսիական զարգացման գործակալություն (French Development Agency)
-
Обсуждалось
27.10.2022 - 12.11.2022
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
Просмотры 3296
Принт