Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1261-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հան­րապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի

N1261-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման

նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2022 թվա­կանի սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­­գրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-350-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ որակական կորուստ է համարվում նաև առևտրական (առք ու վաճառքի) գոր­ծունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատա­կա­րար­ման հրապարակային պայ­մա­նագրով սահմանված երաշխիքային ժամանա­կա­հատ­վածում գնորդի հայտնաբերած և հետ ընդունված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողն ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում:

Խնդիրն այն է, որ վերոգրյալով պայմանավորված՝ անհրա­ժեշ­տություն է առաջանում համապատասխան լրացում կատարել նաև խնդրո առարկա կորուստների փաս­տաթղթա­վոր­ման նպատակով ընդունված՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգում:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշ­ման մեջ՝ վերո­նշյալ օրենքի համաձայն, վերանայել որակական կորուստ համարվող կորուստների շրջանակը և սահ­մա­նել, որ այդ որոշմամբ սահմանված փաստաթղթավորման կարգը կիրառելի է նաև այդ կորուստ­ների նկատմամբ:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հարկային օրենս­գրքի 122-րդ հոդվածի 3-6-րդ մասե­րով սահմանված կորուստների փաստաթղթա­վորման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթավորման կարգը համապատասխանեցնել Հար­կային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդ­րող­ների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

  • Discussed

    27.10.2022 - 12.11.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2840

Print