«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1261-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի
N1261-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման
նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-350-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ որակական կորուստ է համարվում նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի հայտնաբերած և հետ ընդունված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողն ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում:
Խնդիրն այն է, որ վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարել նաև խնդրո առարկա կորուստների փաստաթղթավորման նպատակով ընդունված՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգում:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշման մեջ՝ վերոնշյալ օրենքի համաձայն, վերանայել որակական կորուստ համարվող կորուստների շրջանակը և սահմանել, որ այդ որոշմամբ սահմանված փաստաթղթավորման կարգը կիրառելի է նաև այդ կորուստների նկատմամբ:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված կորուստների փաստաթղթավորման կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթավորման կարգը համապատասխանեցնել Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:
-
Քննարկվել է
27.10.2022 - 12.11.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
Դիտումներ` 2835
Տպել