«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1261-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի հանրապետության կառավարություն
որոշում
____ _______________ 2022 թիվ ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1261-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական, պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանելու մասին» N 1261-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝
- Որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ.» պարբերություն.
«գ. առևտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի մոտ հայտնաբերված և հետ ընդունված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողը ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում: Ընդ որում, սույն որոշման կիրառության իմաստով` խոտան ապրանք (արտադրանք) է համարվում ապրանքի (արտադրանքի) արտադրության գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը (արտադրանքը), որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության.»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
-
Discussed
27.10.2022 - 12.11.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
Views 2842
Print