Add to favourites

«Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական)
և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «դ» ենթակետի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները նորովի սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 21-րդ և 04.10.2022թ. N 1145-Ա որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Համապատասխան ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության 25.08.1999թ. N 532 որոշմամբ, որը կարիք ունի ամբողջական վերանայման, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների լույսի ներքո: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել առավել խմբավորված և հստակ սահմանել նախազորակոչային պատրաստության նպատակները, համապատասխան ուսումնական հաստատություններում այդ գործընթացի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում են քաղաքացիներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու նպատակով հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման նպատակները, նախազորակոչային պատրաստություն առարկայի դասավանդման և գործնական (կրակային) պարապմունքների պայմաններն ու նյութատեխնիկական բազան, սովորողների նախազորակոչային պատրաստության գործընթացում իրավասու պետական մարմինների համագործակցության շրջանակները:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Discussed

    21.10.2022 - 06.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4011

Print

Suggestions

Սամվել Հարությունյան

06.11.2022

Առաջարկում ենք նաև 1. Տրամաբանական շղթան աւարտելուց յետոյ կազմակերպել մարտախաղ-մրցոյթներ հարեւան դպրոցների միջեւ սովորած գիտելիքները կիրառելու եւ մարտական գործողութիւնները պատկերացնելու նպատակով։ Մարտախաղը անցկացնել համայնքային, քաղաքային, մարզային եւ հանրապետական փուլերով 2.կրակային պատրաստութեան տարածքները կահաւորել նաեւ մարտավարական մարզումներ իրականացնելու համար 3.Դասագրքերի և/կամ ձեռնարկների մշակման գործում ներգրավել ոչ միայն պետական լիազոր մարմինների այlև ռազմամարզական գործունեություն իրականացնող կառոյցների միութեան միջոցով (ոչ առանձին կառոյցների)։ 4. Կարիք կայ վերանայել նաև զինղեկների նշանակման/ընտրութեան կարգը, քանի որ փաստացի ռազմամարզական կառոյցները աւելի շատ աշխատանք են իրականացրել, քան բոլոր զինղեկները միասին։ Ընդանուր առմամբ առաջարկում ենք նաև ֆիզկուլտուրայ առարակայի, պարի, ՆԶՊ֊ի դասերը վերնայել և դարձնել համալիր աւելացնելով նաև առաջին բուժօգնութիւն։

Սևադա Աղաջանյան

28.10.2022

Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հատկացվող զինվորական համազգեստի հատկացման դեպքում այն պետք է ունենա նաև որոշված «Օգտագործման ժամկետ»: Բացի այդ պետք է հստակություն մտցվի ինչ տիպի համազգեստ /դաշտային, թե ամենօրյա/: Միայն ամառային համազգեստով պիտի սահմանափակվե°ն, թե ձմեռայինի մասին էլ հոգ կտարվի: Այն ինչ պիտի տրվի համապատասխան հոդվածի մի կետով պետք է նշվի հետագա բարդություններից խուսափելու համար:

Սևադա Աղաջանյան

28.10.2022

Անհրաժեշտ է նաև լուծել զինղեկների զինվորական հագուստի կրման թույլտվության հարցը /պահեստազորի ոչ բոլոր սպաներն ունեն զինվորական հագուստի կրման թույլտվություն/:

See more