ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
__ _________ 2022 թվականի №___Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» №378Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Խմելու ջուր՝ խմելու ջրին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխանող ջուր.».
ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ» բառերը,
բ. 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.
ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ համայնքի, իսկ Երևան քաղաքում` համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված` տվյալ տարածքում (շենքում, շինությունում) բնակության փաստը հավաստող փաստաթուղթ» բառերը,
բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.
- Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1.1 կետով.
«22.1.1․ Այն դեպքում, երբ տարածքի (այդ թվում՝ շենքի, շինության, հողամասի) նկատմամբ ֆիզիկական անձի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` այդ տարածքում վերջինիս բնակության, փաստացի տիրապետման կամ գործունեության իրականացման փաստը հավաստող տեղեկանք կամ պայմանագիր, Մատակարարը, գնահատելով միացման (և կամ) ծառայությունների մատուցման հնարավորությունը և դրա հետ կապված ռիսկերը, իրավասու է տրամադրել Տեխնիկական պայմաններ, կնքել Միացման պայմանագիր, Պայմանագիր։».
- Կանոնների 70-րդ և 71-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«70. Մատակարարը պարտավոր է Պլանային ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին տեղեկատվությունը ընդհատման օրվանից առնվազն 3 օր առաջ հրապարակել իր պաշտոնական կայքում, իսկ ընդհատման օրվանից ոչ շուտ, քան 2 օր առաջ տվյալ սպասարկման տարածքում հեռարձակվող առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն երկու անգամ, նվազագույնը մեկ ժամ ընդմիջումով` ժամը 18:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում կամ գրավոր, կամ էլեկտրոնային եղանակով, կամ հեռախոսազանգի միջոցով, կամ անհատապես ծանուցման այլ եղանակով իրազեկել Բաժանորդին:
- Մատակարարը պարտավոր է ջրամատակարարման ընդհատման մասին հարցում կատարած Բաժանորդին հնարավորինս սեղմ ժամկետում հարցումը ստանալու եղանակով իրազեկել ընդհատման հասցեի (վայրի), օրվա, սկզբի և ջրամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին:».
- Կանոնների 74-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) առանց Առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումը Առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու նպատակով Մատակարարի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն խոչընդոտելու դեպքում:».
- Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 72 կետով.
«74.2. Կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում Մատակարարը պարտավոր է Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու փաստի մասին իրազեկվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք և վերսկսել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:».
- Կանոնների 89-րդ կետում «2023» թիվը փոխարինել «2026» թվով.
- Կանոնների 90-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«90. Կանոնների 26-րդ, 42-րդ, 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
__ ______________ 2022թ.