Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
6 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Համատիրությունների զարգացման ասոցիացիա 02.09.2022 09:30:39 | Շրջանառության մեջ է դրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման նախագիծը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների իրականացումը մատակարարների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների մոտ մշտապես առաջացնում են հակասություններ կանոնների ոչ հստակության պատճառով, առաջարկում ենք՝ Կանոնների 1-ին գլխի, 2-րդ մասի, 11-րդ կետի .... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը,... բառակապակցությունը փոխարինել՝ ... բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը... բառակապակցությամբ: Շենքի արտաքին պատից հետո բազմաբնակարան շենքի սեփականատերերը չունեն ընդհանուր սեփականություն, իսկ առաջին դիտահորերը գտնվում են այլ սեփականատերերի տիրապետման ներքո: Հին տարբերակում առկա է իրավական նորմերի հակասություն, որը բերում է իրավական նորմի չկիրառման: Անհրաժեշտ է քննարկում և կարգավորում... Հարգանքով Ա. Գրիգորյան ՀԶԱ նախագահ 02.09.2022թ. | Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված առաջարկն ընդունելի չէ, քանի որ ջրամատակարաման և ջրահեռացման համակարգերի՝ Ձեր նշված հատվածը, համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ կնքված վարձակալության պայմանագրի, վերջինիս հանձնված չէ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարձակալության պայմանագրի կողմ է հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն։ | Ներկայացված առաջարկության մասով նախագծում փոփոխություն չի կատարվել: |