Add to favourites

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

Ընդունված է 2022 թվականի _______ __-ին

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի՝

  • 2-րդ պարբերությունում՝

 

ա.   «1001 91 200 0» ծածկագրից հետո լրացնել  «1002 10 000 0» ծածկագիրը,

բ. «1003 10 000 0» ծածկագրից հետո լրացնել  «1004 10 000 0» և «1008 60 000 0» ծածկագրերը։

 2)  4-րդ պարբերությունից՝

ա) հանել «անկախ սույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից,» բառերը,

բ) «8447 90 000 1» ծածկագիրը:

 

3) Ցանկի`

 

ա. 0407191100 շարադրել հետևյալ բովանդակությամբ և լրացնել նոր տողերով.

0407 11 000 0

տնային հավերի բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար

0407 19

բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար, այլ

0511 10 000 0

ցուլի սերմնահեղուկ

0511 99 852

սաղմեր

0511 99 853

Սերմնահեղուկ

 

բ. 1001 91 200 0 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

1002 10 000 0

Աշորա (սերմացու)

 

գ. 1003 10 000 0 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

1004 10 000 0

Վարսակ (սերմացու)

 

դ. 1005 10 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

1008 60 000 0

Տրիտիկալե

1109 00 000 0

Ցորենի սոսնձանյութ՝ չոր կամ հում

 

 

ե. 1212 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

1504 20 900 0

ձկան ճարպ, յուղ եւ դրա զտամասերը՝ բացի լյարդի ճարպից, այլ

 

զ. 170114 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

2303 10 900 0

օսլայի արտադրության մնացորդներ եւ նույնանման մնացորդներ, այլ

 

 

է. 3207100000 տողից հետո լրացնել լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

3403110000 

Միջոցներ տեքստիլ նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար

 

ը. 4001 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

4007000000

Վուլկանացված ռետինե թելեր եւ կորդ

 

թ. 4406 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

4503 10 100 0

Բնական խցանից պատրաստված խցաններ եւ խցափակիչներ, գլանաձև

4503 10 900 0

Բնական խցանից պատրաստված խցաններ եւ խցափակիչներ, այլ

 

 

ժ. 4801 00 000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

4811 51 000 9

թուղթ եւ ստվարաթուղթ՝ պատվածքով, ներծծված կամ պլաստմասսայով (բացառությամբ սոսինձների) մակաշերտված, սպիտակեցրած, 1 մ²-ի համար 150 գ-ից ավելի զանգվածով, այլ

4819 20 000 0

ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր եւ տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից

4821 10 100 0

Ամեն տեսակի պիտակներ եւ ապրանքանիշեր՝ թղթից կամ ստվարաթղթից, տպված, ինքնակպչուն

4822

Գլանակոճեր, կոճեր, մասրաներ եւ նույնանման բռնիչներ՝ թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից (ծակոտած կամ չծակոտած, ամրանավորված կամ չամրանավորված)

 

 

ժա.  4904 00 000 0 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

5101

Բուրդ՝ չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման

5102

Կենդանիների մազ՝ բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած

 

ժբ. 5104 00 000 0 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

5105

Բուրդ եւ կենդանիների բարակ կամ կոշտ մազ՝ սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված (ներառյալ սանրագզման ենթարկված բրդի կտորտանքը)

 

 

ժգ.  5108 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ՝

 

5108

Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային կամ սանրային մանման) չբաժնեծրարած մանրածախ վաճառքի համար

 

ժդ.  520100 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով հետյալ բովանդակությամբ՝

5202

Բամբակյա մանրաթելի մնացուկներ (ներառյալ մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը)

 

ժե.  5205 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ՝

 

5205

 

Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

 

ժզ.  5206 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ՝

 

5206

 

Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

 

ժը.  5503 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

5504

 

Արհեստական մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած

5505

Քիմիական մանրաթելերի մնացուկներ (ներառյալ՝ սանրային քոլքը, մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը)

5506

Սինթետիկ մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած

5507 00 000 0

Արհեստական մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած

 

ժթ.  60 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

6310

 

Լաթեր՝ օգտագործված կամ նոր, թոկերի, պարանների, ճոպանների ու մետաղաճոպանների կտորներ եւ թոկերից, պարաններից, ճոպաններից կամ մետաղաճոպաններից պատրաստված արտադրատեսակներ՝ մանածագործական նյութերից, օգտագործված

 

ի. 7209169000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

7210 70 100 0

սպիտակ թիթեղ եւ արտադրատեսակներ գալվանական կամ այլ պատվածքով՝ քրոմի օքսիդներով կամ քրոմով եւ քրոմի օքսիդներով, լաքապատված

 

 

  • Ցանկից հանել հետևյալ տողերը՝

 

84

Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ

8402

Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ` շոգեգերտաքացուցիչներով

8403

Կաթսաներ՝ կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից

8404

Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ՝ ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար

8405

Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց, ացետիլենային գեներատորներ և համանման գազագեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց

8407

Ներքին այրման շարժիչներ` կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով

8408

Ներքին այրման մխոցային շարժիչներ` սեղմումային բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ)

8409

Մասեր՝ նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար

8410

Հիդրավլիկ տուրբիններ, ջրային անիվներ և դրանց կարգավորիչներ

8411

Շարժիչներ` տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ

8412

Այլ շարժիչներ և ուժային կայանքներ

8413

Պոմպեր` հեղուկային ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ

8414

Պոմպեր` օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների

8415

Կայանքներ՝ օդի որակավորման համար, շարժիչով աշխատող սարքավորումներ՝ օդափոխիչով, օդի ջերմաստիճանի և խոնավության կարգավորման ցուցիչներով, ներառյալ՝ օդորակիչներ, որոնցով օդի խոնավությունը չի կարող առանձին կարգավորվել

8416

Բոցամուղներ՝ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ, մեխանիկական հնոցներ, ներառյալ` դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ

8417

Հնոցներ և վառարաններ՝ արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ` աղբայրիչ վառարանները՝ ոչ էլեկտրական

8418

Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային սարքավորումներ

8419

Մեքենաներ, սարքեր՝ արդյունաբերական կամ լաբորատոր, էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացմամբ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար

8420

Կալանդրաներ կամ այլ սռնակավոր, լիսեռային մեքենաներ, բացի մետաղ և ապակի մշակող մեքենաներից

8421

Սարքեր և սարքավորում՝ հեղուկների կամ գազերի ֆիլտրացման կամ մաքրման համար

8422

Ամանեղեն լվացող մեքենաներ, սարքավորումներ` շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար, սարքավորումներ` շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու համար, դրանք պիտակավորելու համար, այլ սարքավորումներ` փաթեթավորման և ծրարման համար (ներառյալ՝ ջերմանստեցմամբ ապրանք փաթեթավորող սարքավորումներ` ծրարման նյութերով), սարքավորումներ` ըմպելիքներ գազավորելու համար

8423

Սարքավորումներ` ապրանքները կշռելու համար (բացի 0,05գ կամ ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ՝ կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով, մանրակշռաքարեր` բոլոր տեսակի կշեռքների համար

8424

Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա)՝ հեղուկ և փոշենման նյութերը ցողելու և փոշեցրելու համար, կրակմարիչներ՝ լիցքավորված կամ չլիցքավորված, հեղուկացրող կամ համանման սարքեր, շոգեշիթային կամ ավազաշիթային և համանման նետիչ սարքեր

8425

Բազմաճախարակ ամբարձիչներ և վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչներից, կարապիկներ և կաբեստաններ, դոմկրատներ

8426

Նավային դերրիկ-կռունկներ, տարբեր տեսակի վերհան կռունկներ, ներառյալ` ճոպանավոր կռունկները, վերհան ֆերմաներ՝ շարժական, սայլակավոր բեռնիչներ և ավտոմեքենա-արհեստանոցներ` համալրված վերհան կռունկով

8427

Ավտոբեռնիչներ` եղանիկային բռնիչով, այլ ավտոբեռնիչներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով

8428

Այլ մեքենաներ և հարմարանքներ՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ՝ վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ)

8429

Ինքնագնաց բուլդոզերներ` ոչ դարձովի և դարձովի հարթաշերեփով, ավտոգրեյդերներ և պլանավորիչներ, կեռաշերեփներ, մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլդոններ

8430

Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում` ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ

8431

Մասեր` նախատեսված 8425-8430 ապրանքային դիրքերի տակ դասվող սարքավորումների համար

8435

Գինեգործության, մրգային հյութերի և համանման ըմպելիքների համար մամլիչներ, ջարդիչներ և նման սարքավորումներ

8437

Մեքենաներ` սերմեր, հացահատիկներ և չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար, սարքավորումներ՝ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ` հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաներից

8439

Ցելյուլոզային նյութերից զանգվածի արտադրության, թղթի և ստվարաթղթի պատրաստման կամ վերամշակման սարքավորումներ

8440

Կազմարարական սարքավորումներ, ներառյալ՝ բրոշյուրավորման մեքենաները

8441

Այլ սարքավորումներ` թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ՝ ամեն տեսակի կտրող մեքենաները

8442

Մեքենաներ, ապարատներ և արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցներից)՝ տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական բլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար, տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական տարրեր, բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր՝ նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ՝ տաշած, հղկած կամ ողորկած)

8443

Տպագրական սարքավորումներ, ներառյալ` ներկաշերտ տպագրական մեքենաները, 8471 ապրանքային դիրքում դասակարգվածներից տարբերվող օժանդակ մեքենաներ և սարքավորումներ

8444 00

Մեքենաներ` արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար

8445

Մեքենաներ` մանածագործական մանրաթելերի մշակման համար, մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ` մանածագործական մանվածք պատրաստելու համար, կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ` միջնաթել-կծկիչ) և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ

8448

Օժանդակ սարքավորումներ` 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ), մասեր և պարագաներ՝ նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ իլիկներ և եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ)

8450

Լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները

8451

Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաներից)՝ լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ՝ նյութերի ջերմաֆիկսացման մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու և տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը, մեքենաներ` մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը, մեքենաներ` մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար

8452

Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաներից, կահույք՝ նախատեսված կարի մեքենաների համար, ասեղներ` կարի մեքենաների համար

8453

Սարքավորումներ` մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից

8466

Մասեր և պարագաներ` նախատեսված 8456-8465 ապրանքային դիրքերին դասվող սարքավորումների համար

8467

Ձեռքի գործիքներ՝ օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված՝ էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով

8468

Սարքավորումներ և ապարատներ` փափուկ և պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին, մեքենաներ և ապարատներ` մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող

8469 00

Գրամեքենաներ, այդ թվում՝ ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից, հարմարանքներ` տեքստերի մշակման համար

8470

Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ՝ հաշվարկչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ՝ հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ

8471

Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ

8472

Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր՝ թղթադրամներ տալու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար)

8473

Մասեր և պարագաներ (բացի տեղափոխման համար նախատեսված պատյաններից, ծածկոցներից և նույնանման արտադրատեսակներից)՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար

8475

Մեքենաներ՝ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար, մեքենաներ՝ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար

8476

Առևտրի ավտոմատներ (օրինակ՝ փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ դրամը մանրելու ավտոմատները

8478

Սարքավորումներ` թութունի նախապատրաստման կամ պատրաստման համար, այլ տեղում չհիշատակված

8479

Հատուկ նշանակության մեքենաներ և մեխանիկական հարմարանքներ, այլ տեղում չհիշատակված

8480

Մետաղաձուլման արտադրության համար կաղապարներ

8481

Ծորակներ, կափույրներ, փականներ և համանման ամրաններ՝ խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ՝ ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրները

8482

Առանցքակալներ

8483

Փոխհաղորդիչ լիսեռներ

8532

Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ

8533

Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ՝ ռեոստատները և պոտենցիոմետրերը), բացի ջերմային էլեմենտներից

8534 00

Տպասխեմաներ

8541

Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր, լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ, պյեզոէլեկտրական բյուրեղներ` հավաքված

8542

Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ

8545

Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ՝ լամպերի կամ մարտկոցների համար և այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի՝ էլեկտրատեխնիկայում կիրառվող

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  երեսուներորդ օրը և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա:   


 

 

  • Discussed

    19.08.2022 - 03.09.2022

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3779

Print