ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի _______ __-ին
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի՝
- 2-րդ պարբերությունում՝
ա. «1001 91 200 0» ծածկագրից հետո լրացնել «1002 10 000 0» ծածկագիրը,
բ. «1003 10 000 0» ծածկագրից հետո լրացնել «1004 10 000 0» և «1008 60 000 0» ծածկագրերը։
2) 4-րդ պարբերությունից՝
ա) հանել «անկախ սույն հոդվածով սահմանված ցանկում կատարված բացառություններից,» բառերը,
բ) «8447 90 000 1» ծածկագիրը:
3) Ցանկի`
ա. 0407191100 շարադրել հետևյալ բովանդակությամբ և լրացնել նոր տողերով.
0407 11 000 0 |
տնային հավերի բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար |
0407 19 |
բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար, այլ |
0511 10 000 0 |
ցուլի սերմնահեղուկ |
0511 99 852 |
սաղմեր |
0511 99 853 |
Սերմնահեղուկ |
բ. 1001 91 200 0 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
1002 10 000 0 |
Աշորա (սերմացու) |
գ. 1003 10 000 0 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
1004 10 000 0 |
Վարսակ (սերմացու) |
դ. 1005 10 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
1008 60 000 0 |
Տրիտիկալե |
1109 00 000 0 |
Ցորենի սոսնձանյութ՝ չոր կամ հում |
ե. 1212 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
1504 20 900 0 |
ձկան ճարպ, յուղ եւ դրա զտամասերը՝ բացի լյարդի ճարպից, այլ |
զ. 170114 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
2303 10 900 0 |
օսլայի արտադրության մնացորդներ եւ նույնանման մնացորդներ, այլ |
է. 3207100000 տողից հետո լրացնել լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
3403110000 |
Միջոցներ տեքստիլ նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար |
ը. 4001 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
4007000000 |
Վուլկանացված ռետինե թելեր եւ կորդ |
թ. 4406 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
4503 10 100 0 |
Բնական խցանից պատրաստված խցաններ եւ խցափակիչներ, գլանաձև |
4503 10 900 0 |
Բնական խցանից պատրաստված խցաններ եւ խցափակիչներ, այլ |
ժ. 4801 00 000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
4811 51 000 9 |
թուղթ եւ ստվարաթուղթ՝ պատվածքով, ներծծված կամ պլաստմասսայով (բացառությամբ սոսինձների) մակաշերտված, սպիտակեցրած, 1 մ²-ի համար 150 գ-ից ավելի զանգվածով, այլ |
4819 20 000 0 |
ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր եւ տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից |
4821 10 100 0 |
Ամեն տեսակի պիտակներ եւ ապրանքանիշեր՝ թղթից կամ ստվարաթղթից, տպված, ինքնակպչուն |
4822 |
Գլանակոճեր, կոճեր, մասրաներ եւ նույնանման բռնիչներ՝ թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից (ծակոտած կամ չծակոտած, ամրանավորված կամ չամրանավորված) |
ժա. 4904 00 000 0 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
5101 |
Բուրդ՝ չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման |
5102 |
Կենդանիների մազ՝ բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած |
ժբ. 5104 00 000 0 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
5105 |
Բուրդ եւ կենդանիների բարակ կամ կոշտ մազ՝ սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված (ներառյալ սանրագզման ենթարկված բրդի կտորտանքը) |
ժգ. 5108 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ՝
5108 |
Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային կամ սանրային մանման) չբաժնեծրարած մանրածախ վաճառքի համար |
ժդ. 520100 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով հետյալ բովանդակությամբ՝
5202 |
Բամբակյա մանրաթելի մնացուկներ (ներառյալ մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը) |
ժե. 5205 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ՝
5205
|
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված |
ժզ. 5206 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ՝
5206
|
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված |
ժը. 5503 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`
5504
|
Արհեստական մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած |
5505 |
Քիմիական մանրաթելերի մնացուկներ (ներառյալ՝ սանրային քոլքը, մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը) |
5506 |
Սինթետիկ մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած |
5507 00 000 0 |
Արհեստական մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած |
ժթ. 60 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
6310
|
Լաթեր՝ օգտագործված կամ նոր, թոկերի, պարանների, ճոպանների ու մետաղաճոպանների կտորներ եւ թոկերից, պարաններից, ճոպաններից կամ մետաղաճոպաններից պատրաստված արտադրատեսակներ՝ մանածագործական նյութերից, օգտագործված |
ի. 7209169000 տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
7210 70 100 0 |
սպիտակ թիթեղ եւ արտադրատեսակներ գալվանական կամ այլ պատվածքով՝ քրոմի օքսիդներով կամ քրոմով եւ քրոմի օքսիդներով, լաքապատված |
- Ցանկից հանել հետևյալ տողերը՝
84 |
Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ |
8402 |
Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ` շոգեգերտաքացուցիչներով |
8403 |
Կաթսաներ՝ կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից |
8404 |
Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ՝ ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար |
8405 |
Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց, ացետիլենային գեներատորներ և համանման գազագեներատորներ` մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց |
8407 |
Ներքին այրման շարժիչներ` կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով |
8408 |
Ներքին այրման մխոցային շարժիչներ` սեղմումային բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ) |
8409 |
Մասեր՝ նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար |
8410 |
Հիդրավլիկ տուրբիններ, ջրային անիվներ և դրանց կարգավորիչներ |
8411 |
Շարժիչներ` տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ |
8412 |
Այլ շարժիչներ և ուժային կայանքներ |
8413 |
Պոմպեր` հեղուկային ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ |
8414 |
Պոմպեր` օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների |
8415 |
Կայանքներ՝ օդի որակավորման համար, շարժիչով աշխատող սարքավորումներ՝ օդափոխիչով, օդի ջերմաստիճանի և խոնավության կարգավորման ցուցիչներով, ներառյալ՝ օդորակիչներ, որոնցով օդի խոնավությունը չի կարող առանձին կարգավորվել |
8416 |
Բոցամուղներ՝ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ, մեխանիկական հնոցներ, ներառյալ` դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ |
8417 |
Հնոցներ և վառարաններ՝ արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ` աղբայրիչ վառարանները՝ ոչ էլեկտրական |
8418 |
Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային սարքավորումներ |
8419 |
Մեքենաներ, սարքեր՝ արդյունաբերական կամ լաբորատոր, էլեկտրական կամ ոչ էլեկտրական տաքացմամբ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ` շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար |
8420 |
Կալանդրաներ կամ այլ սռնակավոր, լիսեռային մեքենաներ, բացի մետաղ և ապակի մշակող մեքենաներից |
8421 |
Սարքեր և սարքավորում՝ հեղուկների կամ գազերի ֆիլտրացման կամ մաքրման համար |
8422 |
Ամանեղեն լվացող մեքենաներ, սարքավորումներ` շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար, սարքավորումներ` շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու համար, դրանք պիտակավորելու համար, այլ սարքավորումներ` փաթեթավորման և ծրարման համար (ներառյալ՝ ջերմանստեցմամբ ապրանք փաթեթավորող սարքավորումներ` ծրարման նյութերով), սարքավորումներ` ըմպելիքներ գազավորելու համար |
8423 |
Սարքավորումներ` ապրանքները կշռելու համար (բացի 0,05գ կամ ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ՝ կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով, մանրակշռաքարեր` բոլոր տեսակի կշեռքների համար |
8424 |
Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա)՝ հեղուկ և փոշենման նյութերը ցողելու և փոշեցրելու համար, կրակմարիչներ՝ լիցքավորված կամ չլիցքավորված, հեղուկացրող կամ համանման սարքեր, շոգեշիթային կամ ավազաշիթային և համանման նետիչ սարքեր |
8425 |
Բազմաճախարակ ամբարձիչներ և վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչներից, կարապիկներ և կաբեստաններ, դոմկրատներ |
8426 |
Նավային դերրիկ-կռունկներ, տարբեր տեսակի վերհան կռունկներ, ներառյալ` ճոպանավոր կռունկները, վերհան ֆերմաներ՝ շարժական, սայլակավոր բեռնիչներ և ավտոմեքենա-արհեստանոցներ` համալրված վերհան կռունկով |
8427 |
Ավտոբեռնիչներ` եղանիկային բռնիչով, այլ ավտոբեռնիչներ՝ համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով |
8428 |
Այլ մեքենաներ և հարմարանքներ՝ բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ՝ վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ) |
8429 |
Ինքնագնաց բուլդոզերներ` ոչ դարձովի և դարձովի հարթաշերեփով, ավտոգրեյդերներ և պլանավորիչներ, կեռաշերեփներ, մեխանիկական բահեր, էքսկավատորներ, միաշերեփ բեռնիչներ, տոփանիչ մեքենաներ, ճանապարհային գլդոններ |
8430 |
Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում` ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ |
8431 |
Մասեր` նախատեսված 8425-8430 ապրանքային դիրքերի տակ դասվող սարքավորումների համար |
8435 |
Գինեգործության, մրգային հյութերի և համանման ըմպելիքների համար մամլիչներ, ջարդիչներ և նման սարքավորումներ |
8437 |
Մեքենաներ` սերմեր, հացահատիկներ և չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար, սարքավորումներ՝ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ` հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաներից |
8439 |
Ցելյուլոզային նյութերից զանգվածի արտադրության, թղթի և ստվարաթղթի պատրաստման կամ վերամշակման սարքավորումներ |
8440 |
Կազմարարական սարքավորումներ, ներառյալ՝ բրոշյուրավորման մեքենաները |
8441 |
Այլ սարքավորումներ` թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ՝ ամեն տեսակի կտրող մեքենաները |
8442 |
Մեքենաներ, ապարատներ և արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցներից)՝ տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական բլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար, տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական տարրեր, բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր՝ նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ՝ տաշած, հղկած կամ ողորկած) |
8443 |
Տպագրական սարքավորումներ, ներառյալ` ներկաշերտ տպագրական մեքենաները, 8471 ապրանքային դիրքում դասակարգվածներից տարբերվող օժանդակ մեքենաներ և սարքավորումներ |
8444 00 |
Մեքենաներ` արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար |
8445 |
Մեքենաներ` մանածագործական մանրաթելերի մշակման համար, մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ` մանածագործական մանվածք պատրաստելու համար, կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ` միջնաթել-կծկիչ) և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ |
8448 |
Օժանդակ սարքավորումներ` 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ), մասեր և պարագաներ՝ նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ՝ իլիկներ և եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ) |
8450 |
Լվացքի մեքենաներ՝ կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ՝ քամիչ հարմարանք ունեցող մեքենաները |
8451 |
Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաներից)՝ լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ՝ նյութերի ջերմաֆիկսացման մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու և տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը, մեքենաներ` մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը, մեքենաներ` մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար |
8452 |
Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաներից, կահույք՝ նախատեսված կարի մեքենաների համար, ասեղներ` կարի մեքենաների համար |
8453 |
Սարքավորումներ` մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից |
8466 |
Մասեր և պարագաներ` նախատեսված 8456-8465 ապրանքային դիրքերին դասվող սարքավորումների համար |
8467 |
Ձեռքի գործիքներ՝ օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված՝ էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով |
8468 |
Սարքավորումներ և ապարատներ` փափուկ և պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին, մեքենաներ և ապարատներ` մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող |
8469 00 |
Գրամեքենաներ, այդ թվում՝ ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից, հարմարանքներ` տեքստերի մշակման համար |
8470 |
Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ՝ հաշվարկչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ՝ հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ |
8471 |
Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ |
8472 |
Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր՝ թղթադրամներ տալու համար, մեքենաներ՝ մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ՝ բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար) |
8473 |
Մասեր և պարագաներ (բացի տեղափոխման համար նախատեսված պատյաններից, ծածկոցներից և նույնանման արտադրատեսակներից)՝ նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար |
8475 |
Մեքենաներ՝ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար, մեքենաներ՝ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար |
8476 |
Առևտրի ավտոմատներ (օրինակ՝ փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ՝ դրամը մանրելու ավտոմատները |
8478 |
Սարքավորումներ` թութունի նախապատրաստման կամ պատրաստման համար, այլ տեղում չհիշատակված |
8479 |
Հատուկ նշանակության մեքենաներ և մեխանիկական հարմարանքներ, այլ տեղում չհիշատակված |
8480 |
Մետաղաձուլման արտադրության համար կաղապարներ |
8481 |
Ծորակներ, կափույրներ, փականներ և համանման ամրաններ՝ խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ՝ ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրները |
8482 |
Առանցքակալներ |
8483 |
Փոխհաղորդիչ լիսեռներ |
8532 |
Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ |
8533 |
Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ՝ ռեոստատները և պոտենցիոմետրերը), բացի ջերմային էլեմենտներից |
8534 00 |
Տպասխեմաներ |
8541 |
Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր, լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ՝ լուսագալվանական տարրերը՝ հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ, պյեզոէլեկտրական բյուրեղներ` հավաքված |
8542 |
Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ |
8545 |
Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ՝ լամպերի կամ մարտկոցների համար և այլ իրեր՝ գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից՝ մետաղի հետ կամ առանց մետաղի՝ էլեկտրատեխնիկայում կիրառվող |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա:
-
Обсуждалось
19.08.2022 - 03.09.2022
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 3774
Принт