Under development
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-267 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն են ձեռք բերել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռքբերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Վետերանն ստանում է ամենամսյա պարգևավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով: Վետերաններն ունեն նաև ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք:»։
2) 4-րդ մասում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով.
3) 4-րդ մասի «գ» կետում «ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ» բառերը փոխարինել «ստանալ անվճար աջակցող միջոցներ» բառերով։
4) 6-րդ մասում «Պատվովճարի գումարը» բառերը փոխարինել «Պատվովճարի և պարգևավճարի գումարները» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․ «Սույն հոդվածում Վետերանների համար նախատեսված՝ ամենամսյա պարգևավճար ստանալու և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունքը տարածվում է նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում աշխատելու համար «1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» նախկին ԽՍՀՄ մեդալով պարգևատրված անձանց վրա՝ նշված մեդալի վկայականի կամ այդ մեդալով պարգևատրված լինելը հավաստող արխիվային փաստաթղթի առկայության դեպքում:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
28.06.2022 - 14.07.2022
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 3035
Print