Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին»  Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-267 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն են ձեռք բերել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռքբերած հիվանդության,  ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Վետերանն ստանում է ամենամսյա պարգևավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:  Վետերաններն ունեն նաև ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք:»։

2) 4-րդ մասում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող» բառերով.

3) 4-րդ մասի «գ» կետում «ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ» բառերը փոխարինել «ստանալ անվճար աջակցող միջոցներ» բառերով։

4) 6-րդ մասում «Պատվովճարի գումարը» բառերը փոխարինել «Պատվովճարի և պարգևավճարի գումարները» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․ «Սույն հոդվածում Վետերանների համար նախատեսված՝ ամենամսյա պարգևավճար ստանալու և ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով անվճար երթևեկության իրավունքը տարածվում է նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում աշխատելու համար «1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» նախկին ԽՍՀՄ մեդալով պարգևատրված անձանց վրա՝ նշված մեդալի վկայականի կամ այդ մեդալով պարգևատրված լինելը հավաստող արխիվային փաստաթղթի առկայության դեպքում:»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    28.06.2022 - 14.07.2022

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3033

Принт