Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Harutyun Movsisyan 14.04.2022 18:11:59 Կարգի 2-րդ կետով սահմանված պահանջները, այն է «Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխան՝ առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար, և այլևս ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:» տարբերություններ է մտցնում ՀՀ-ում գիտական կազմակերպություններում աշխատած և բուհերում միայն դասավանդած գիտական կոչում ունեցողների միջև, քանի որ վերջիններս չեն բավարարելու «առնվազն վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար» պահանջին, «դասավանդողը» այդ գումարը չի ստանում, դա վերաբերում է միայն գիտաշխատողին: Այս կետով լրացուցիչ ճանապարհ է ստեղծվում գիտական կոչում ունեցող անձանց ուղղակիորեն գիտական կազմակերպություններում գրանցվելու համար, ինչը խնդրահարույց է, կամ պարզապես տվյալ անձանց համար գիտական կոչման դրամական գումարի ստացման ևս մեկ արգելք է դրվում: Սակայն չի կարելի միանշանակ ասել, որ գիտական կազմակերպությունում աշխատող գիտնականը բուհում դասավանդող գիտնականից ունի առավելություններ կամ մեկը մյուսից շատ կամ քիչ կարևոր գիտական գործ է արել: Անհրաժեշտ է պահպանել հավասարությունը և հաշվի առնել ՀՀ-ում գիտական կոչման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշմանը համապատասխանության առանձնահատկությունները
2 Ալիտա Դանագուլյան 23.04.2022 14:00:04 Առաջարկում եմ բուհական համարգում աշխատած դոկտոր պրոֆեսորներին տրամադրել հավելավճարը անկախ գիտական ստաժից, քանի որ այս աստիճանը ստանալու համար անձը հիմնական դասախոսական ծանրաբեռնվածությանը զուգահեռ կատարել է գիտական աշխատանք:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: